«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան

Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան

2019թ. հուլիսին Արմենիա ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով  աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում` այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից` մինչև 39°C։  Կլինիկա ընդունվելիս պացիենտի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Շնորհիվ բազմապրոֆիլ հիվանդանոցի տեխնիկական հագեցվածության՝ շտապ կարգով կատարվել են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումները և հաստատվել է հիվանդի կլինիկական ախտորոշումը՝ սուր թարախային միջին օտիտ՝ բարդացած մաստոիդիտով, էքստրադուրալ, սուբպերիոստալ թարախակույտերով։ Հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը և գործիքային հետազոտության տվյալները՝ որոշվեց, կյանքի ցուցումով, անհապաղ կատարել վիրահատական միջամտություն: Մասնագիտական լուրջ հմտությունների, արագ կողմնորոշման, թիմային աշխատանքի շնորհիվ տղամարդու կյանքը հաջողվեց փրկել։ 


Մեզ հետ զրույցում «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի օտովիրաբույժ, ամբիոնի դոցենտ Գայանե Սարգսյանը նշեց, որ, չնայած իր լուրջ ու բազմազան կլինիկական փորձին, շարունակաբար հանդիպում են տեխնիկապես առավել բարդ  ու հետաքրքիր դեպքեր։

 

Ականջաբորբը համարվում է քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ հանդիպող ամենատարածված հիվանդություններից մեկը, որը, եթե ժամանակին չկառավարվի, կարող է բերել լսողության կայուն, անդառնալի փոփոխությունների ու լուրջ  ներ և արտագանգային բարդությունների առաջացման պատճառ լինել:


Ուստի, սուր միջին օտիտի բուժման և վերջինիս արդյունքում ներգանգային բարդությունների կանխարգելման ու բուժման հարցում մեծ դեր է խաղում ժամանակին իրականացրած վիրահատական միջամտությունները՝ նպատակային դեղորայքային թերապիայի հետ համակցված:


Շնորհիվ երկարամյա վիրաբուժական փորձի և հմտությունների, հարուստ գիտելիքների և հաճախակի վերապատրաստումների՝ Գ.Վ. Սարգսյանին ոչինչ չի կանգնեցնում մարդկային կյանքեր փրկելու իր առաքելության մեջ։ Բժշկուհին պարբերաբար մասնակցում է միջազգային կոնֆերանսների և գիտաժողովների՝ հանդես գալով զեկույցներով և կլինիկական դեպքերի ներկայացմամբ։

 

 

15.01.2020