«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կնոջ ականջի մեջ քար է հայտնաբերվել. ՔԿԱ բաժանմունք

Կնոջ ականջի մեջ քար է հայտնաբերվել. ՔԿԱ բաժանմունք

Կինը դիմել էր բժշկի՝ ականջի սաստիկ ցավերի պատճառով: «Արմենիա» ՀԲԿ ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունքում` զննելով ականջը, կնոջ ականջի մեջ հայտնաբերել են քար՝ մոտավորապես 30 տարվա վաղեմության...


Վերջերս պացիենտը` գրիպից հետո առաջացած բարդությունների կասկածով, որն ուղեկցվել է ականջի շրջանում սուր ցավերով, դիմել է քիթ-կոկորդ-ականջաբանի: Բժշկի հետազոտության արդյունքում ականջում հայտնաբերվել է քար, որի մասին լուրը ցնցել է նրան:


Պարզելու` ե՞րբ և ինչպե՞ս կարող էր քարը հայտնվել ականջում, ստիպեց պացիենտին հիշել հնարավոր բոլոր տարբերակները: Պարզվեց, տարինեեր առաջ` ավելի քան երեսուն տարի, երբ երեխայի հետ մեկնել էր ծով` հանգստանալու, լողափում` փոքրիկի հետ ավազով խաղալիս, պատահաբար, երեխան ականջի մեջ ավազ էր լցրել: Նրանք անմիջապես դիմել էին բժշկի օգնությանը. կատարվել էր ականջի լվացում: Հետագայում ականջի հետ կապված որևէ խնդիր կնոջը չի անհանգստացրել:


Պացիենտին առաջարկվել է վիրահատություն, որն իրականացրել է «Արմենիա» ՀԲԿ ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման բաժանմունքի վարիչ Գարեգին Միրաքյանը:


Վիրահատության արդյունքում քարը հեռացվել է, և հիվանդը դուրս է գրվել առողջացումով:

 

 

06.12.2016