«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ

Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում, կակաո օգտագործող պացիենտները սկսել են ավելի լավ քայլել: Ըմպելիքի շնորհիվ կամավորները կարողացել են քայլել 42,6 մետր ավելի` 6 րոպեի ընթացքում: Ֆլավանոլներով հարուստ ըմպելիքը նաև լավացրել է մկանների աշխատանքը և արյան շրջանառությունը` ծնկերում:


Հիշեցնենք, որ ծայրամասային զարկերակների հիվանդությունը բնորոշվում է անոթների նեղացումով, որը պակասեցնում է սրտից դեպի ոտքեր` արյան հոսքը: Ախտանշաններն են՝ ցավը, ցնցումները, թուլությունը, ոտքերում` սեղմվածությունը, կամ այլ ցանկացած տհաճ զգացողություն` քայլելիս: Հայտնի է նաև, որ այդ հիվանդության ժամանակ դիտվում է միտոքոնդրիաների՝ ծնկների բջիջների էներգետիկ գործարանների վնասում:


Գիտնականները ենթադրում են, որ կակաոյի հիմնական ֆլավանոլ էպիկատեխինը կարող է ուժեղացնել միտոխոնդրիալ ակտիվությունը և ամրացնել ծնկների մկանները: Հետազոտությունը կակաո օգտագործողների մոտ ցույց է տվել միտոխոնդրիալ ակտիվության և մազանոթների ամրության բարձրացում, ինչպես նաև առողջական այլ ցուցանիշների լավացում:

18.03.2020