«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Նյարդաբանները գտել են պարկինսոնիզմի բուժման նոր ուղի

Նյարդաբանները գտել են պարկինսոնիզմի բուժման նոր ուղի

Հելսինկիի համալսարանը գտել է BT13 մոլեկուլը, որը կարող է կանգնեցնել կամ դանդաղեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացումը, գրում է Medical Express-ը: BT13-ը միաժամանակ բարձրացնում է դոֆամինի մակարդակը և պաշտպանում  բջիջները մահանալուց` արտադրելով այդ նյութը: Իսկ հայտնի է, որ պարկինսոնիզմի ախտանիշների պատճառ է դոֆամինի մակարդակի իջեցումը:


Բացի այդ, BT13–ն ակտիվացրել է հատուկ ռեցեպտոր, որը թույլ է տալիս գլխուղեղում միացնել բջջային պաշտպանության համակարգը: Դա պարզվել է կրծողների վրա կատարված փորձերով: BT13–ի հետազոտությունը հենվում է մեկ այլ՝ նույն ռեցեպտորի վրա ազդող մոլեկուլի նվիրված գիտական աշխատանքի վրա: Խոսքը վերաբերում է գլիալ նեյրոտրոֆիկ գործոնին (GDNF): Սկզբում հետազոտությունների արդյունքները կասկածելի էին, բայց գիտնականներին, այնուամենայնիվ, հաջողվեց ցույց տալ, որ GDNF-ը վերականգնել է պարկինսոնիզմի արդյունքում ախտահարված բջիջները:


GDNF-ի հետ կապված ևս մեկ խնդիր կա, դա չափերով մեծ մոլեկուլն է և չի կարողանում անցնել հեմատոէնցեֆալիկ բարիերով: Իսկ դա նշանակում է, որ այն պահանջում է դեպի գլխուղեղ ուղղակի ներմուծում` բարդ վիրահատության օգնությամբ:  BT13–ն ավելի փոքր չափի մոլեկուլ է և չունի նշված խնդիրները: Թե որքանով է դա արդյունավետ, գիտնականները հույս ունեն պարզել մոտակա տարիներին` կլինիկական փորձարկումների միջոցով:

23.03.2020