«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Սրտի համար եզակի սպեղանին կհեղաշրջի սրտաբանության ոլորտը

Սրտի համար եզակի սպեղանին կհեղաշրջի սրտաբանության ոլորտը

Դուբլինի Սուրբ Երրորդության Քոլեջում հասկացել են, թե ինչպես «նորոգել» սիրտը` սրտային նոպայից հետո, հայտնում է  Advanced Science News-ը: Սրտային նոպայից հետո սրտում ձևավորվում է սպիական հյուսվածք, որը խանգարում է սրտի նորմալ աշխատանքին: Վերջին տարիների միտումը սպեղանիների օգտագործումն է, որոնք պետք է նոր, առողջ բջիջներ ներդնեն:


Բայց կա խնդիր: Որպես օրենք, սպեղանիները պատրաստվում են պոլիէսթերի հիմքով` թերմոպլաստիկ պոլիմերներից, որոնք պատված են սրտի բջիջներով: Սպեղանիները միացվում են սրտին` վիրահատական եղանակով: Սակայն, քանի որ սիրտն անընդհատ բաբախում է, իսկ հյուսվածքները մեկ լայնանում, մեկ կծկվում են, բջիջների համար դժվար է այդտեղ ամրանալ:

 

Իռլանդացի մասնագետները փորձում են օգտագործել ֆիզիկական հատկություններով սրտի հյուսվածքին մոտ նյութ:


Նրանց սպեղանու մեջ չկան բջիջներ, այն պատրաստված է էլեկտրահաղորդիչ նյութից: Այդ նյութը ստանալու համար գիտնականները դիմել են մի տեխնոլոգիայի, որտեղ օգագործվում է էլեկտրական դաշտ՝ թելիկի վերածվող հալված պոլիմերի շիթի նստեցման վերահսկողության համար: Հնարավորություն կա մանրամասն վերահսկել կառուցվածքների գեոմետրիան` թելիկների մակարդակով: Դա հնարավորություն է տալիս առավելագույն ճշգրիտ ընդօրինակել սրտի հյուսվածքները:


Հետազոտողները ցույց են տվել, որ սպեղանին կարող է դիմանալ բազմակի ձգվածության և օժտված է ցանկալի էլեկտրահաղորդիչ հատկություններով, որոնք ընդօրինակում են մարդու սրտային հյուսվածքի հատկությունները: Դա նշանակում է, որ նոր նյութը կարող է նպաստել ազդանշանների էլեկտրական հաղորդմանը: Այն նաև ընդունակ է համակցվել սրտի կծկումների հետ` մեխանիկական լարվածությունը հասցնելով նվազագույնի:

25.03.2020