«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են

COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են

Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են  «լուռ կրողներ»:

South China Morning Post չինական թերթը, հղում կատարելով Երկնակերտ կառավարության գաղտնի արխիվներին, հայտարարեց, որ կորոնավիրուսային վարակի, այսպես կոչված, «լուռ կրողների» ներկայիս քանակը և իրական թիվը շատ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել նախկինում: Մասնավորապես, COVID-19-ով յուրաքանչյուր երրորդ հիվանդ անախտանիշ է: Կարելի է ենթադրել, թե ինչպիսին է իրականում այն մարդկանց թիվը, ում այս հետազոտությունը չի կատարվել: Եթե մարդու մոտ բացակայում են տվյալ հիվանդության ախտանիշները և նա չի շփվել հիվանդների հետ, նրա նկատմամբ հետազոտություն չի կատարվում, քանի որ թեստերի քանակը սահմանափակ է:

Չինաստանում փետրվարի վերջին COVID-19 քննության դրական պատասխան ստացվել է 43 000 մարդու մոտ, որոնց մոտ բացակայում էին ախտանիշները, և նրանք գտնվում էին կարանտինի մեջ: Պաշտոնական վիճակագրության մեջ նրանց չընդգրկեցին, որտեղ նախկինի պես հաշվում էին  81 000 հիվանդ: Այս բացահայտումը կարող է էական ազդեցություն թողնել այն ռազմավարության վրա, որը ներկայում կիրառում է պետությունը կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար:  Գիտնականները դեռևս միասնական կարծիք չունեն, թե  հիվանդության տարածման մեջ ինչ դեր են խաղում անախտանիշ կրողները և որքանով են նրանք վարակիչ:  Մի մասն ասում է, որ նրանք վարակիչ են, մյուս մասը պնդում է, որ վարակումը տեղի է ունենում հազից և փռշտալուց հետո միայն, այսինքն, արդեն հիվանդության շրջանում: Հետևաբար, առողջ մարդիկ վիրուսը չեն տարածում:

Շատանում է այն գիտնականների քանակը, որոնք կասկածի տակ են դնում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պնդումն այն մասին, որ վարակի անախտանիշ փոխանցումը հանդիպում է  «չափազանց հազվադեպ»: ԱՀԿ-ն նման գնահատական տվել է՝ համարելով, որ Չինաստանում նմանատիպ վարակ հայտնաբերվել է 1%-ից ոչ ավելի դեպքերում:  

06.04.2020