«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ-ն իրականացնում է հակահամաճարակային բոլոր կանխարգելիչ գործառույթները

«Արմենիա» ՀԲԿ-ն  իրականացնում է հակահամաճարակային բոլոր կանխարգելիչ գործառույթները

«Արմենիա» ՀԲԿ-ն  իրականացնում է հակահամաճարակային բոլոր կանխարգելիչ գործառույթները իր այցելուներին և անձնակազմին վարակից առավելագույնս պաշտպանելու համար:

 

Այս բոլորիս համար բարդ օրերին լինենք կազմակերպված, հանդուրժող և զուսպ:
Մենք հոգում ենք ձեր և անձնակազմի առողջության մասին:

Հարգելի այցելուներ
«Արմենիա» ՀԲԿ-ը ստեղծված իրավիճակում խստորեն պահպանելով սանիտարական և հակահամաճարակային կանոնները բոլոր բաժանմունքներում  շարունակում է ընդունել իր այցելուներին։


Բժշկական կենտրոնում իրականացվում են տարածքների և մակերեսների ամենօրյա մաքրում և վերջնական ախտահանում՝ հատուկ ախտահանիչ լուծույթներով։


Մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ պայմանները պացիենտների անվտանգ և արդյունավետ հետազոտվելու, իսկ աշխատակիցների՝ իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար։

Հետևեք ՀՀ ԱՆ-ի կողմից տրվող ցուցումներին և պահպանեք հակահամաճարակային կանոնները վիրուսի հետագա տարածումը կանխելու համար։

 

Պահպանենք  առողջությունը:

Հարգանքով՝«Արմենիա» ԲԿ



21.04.2020