«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Մաշկավեներաբան` Չալաբյան Արեգ

Մաշկավեներաբան` Չալաբյան Արեգ

Մաշկաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Գերմանիայի մաշկաբանների ասոցիացիայի անդամ, Պրոֆ. Քակամքարյանի անվ. մաշկաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի անդամ...##:

Ծառայության շրջանակում իրականացվում է .

  • մաշկի, գլխի մազածածկ հատվածի, եղունգների սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում  (դեմքի համառ ընթացքով բորբոքային հիվանդություններ` ակնե, ռոզացեա, պերիօրիֆիցիալ դերմատիտ),
  • պիոդերմիաներ (ֆոլիկուլիտ, ֆուրունկուլյոզ, կարբունկուլ, սիկոզ և այլն),
  • սնկախտեր (մաշկի, ծալքերի, գլխի մազածածկ հատվածի),
  • օնիխոմիկոզ (եղունգների սնկային ախտահարում),
  • վիրուսային դերմատոզներ (հերպես, կոնտագիոզ մոլյուսկ),
  • սեբորեային դերմատիտ,
  • ալոպեցիա (օջախային մազաթափություն),
  • մաշկի քրոնիկ ընթացքով մաշկախտեր (պսորիազ, ատոպիկ դերմատիտ)


Իրականացվում է.

  • տրիամցինոլոնով օջախային ենթամաշկային ներարկումներ (օջախային ալոպեցիա, կելլոյիդայիս սպիներ)
  • մաշկի բիոփսիսա


Կրթություն

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2017-2019, կլինիկական օրդինատուրա  ԵՊԲՀ  մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնում
2015 -2017,  բուժական գործ, մագիստրոսի աստիճան
2010 – 2015,  բուժական գործ, բակալավրի աստիճան

Վերապատրաստումներ, մասնագիտական ակտիվություն

07.10.2019 - 29.11.2019, բժշկական գերմաներենի դասընթաց Հաննովերի մասնագիտացված դպրոցում, մասնագիտական գերմաներենի C1 վկայական
03.03.2019 – 24.05.2019, Համբուրգի UKE Eppendorf համալսարանական կլինիկայի մաշկային հիվանդությունների գիտահետազոտական կենտրոնում մսնագիտացում` որպես բժիշկ-մաշկաբան
08.05.2019 – 11.05.2019, կոնֆերանս Բրեմենում` նվիրված քրոնիկ վերքերի բուժման և խնամքի հիմնախնդիրներին
01.03.2019 – 04.03.2019, Գերմանիայի մաշկաբանների 50-րդ գիտաժողով` Բեռլինում

  • Մասնակցություն բազմաթիվ միջազգային կոնֆերանսների և ֆորումների , նաև` որպես բանախոս
  • «էրիթրոդերմիաների տարբերակիչ ախտորոշումը» գիտական հոդվածի համահեղինակ
  •  մասնակցություն ուղեցույցների թարգմանչական աշխատանքներին
  •  մասնակցություն հեռուստահաղորդումների` մասնագիտական քննարկումների շրջանակներում

 
Աշխատանք

Պլանտա Սանա պոդիատրիկ կենտրոն՝ որպես մաշկավեներաբան
ԵԱԲՀ ՝ որպես դասախոս
 
Լեզուների իմացություն

  • մայրենի. հայերեն
  • ռուսերեն. գերազանց
  • անգլերեն.  գերազանց
  • գերմաներեն. գերազանց
22.04.2020