«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում

Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում, մատուցում է խորհրդատվական ծառայություններ, կազմակերպում համապատասխան բուժում, կարիքի դեպքում` ստացիոնար պայմաններում:


Ի՞նչ հիվանդություններ են ընդգրկվում ծառայության սահմաններում:


Ռևմատոլոգիական հիվանդությունները բազմաթիվ են՝ ամենահաճախ հանդիպողները, հատկապես մեր հանրապետությունում, օստեոարթրիտներն են` հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններով ընթացող հիվանդությունները, հոդերի բորբոքային հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտ, պոդագրա, որով հիմնականում հիվանդանում են միջին և բարձր տարիքի գեր տղամարդիկ, համակարգային հիվանդությունները՝ կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, Շեգրենի հիվանդություն, պոլիմիոզիտներ, համակարգային վասկուլիտներ՝ հեմոռագիկ վասկուլիտ, Վեգեների վասկուլիտ և այլն, որոնք ավելի քիչ են հանդիպում, բայց ավելի ծանր ընթացք ունեն:


Ի՞նչ գանգատների դեպքում դիմել ռևմատոլոգի:


Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ հիվանդի ախտանշանները բազմազան են: Ախտանիշնեը բաժանվում են երկու տիպի՝ տիպիկ ռևմատոլոգիական, սպեցիֆիկ ախտանշաններով (վաղորդյան կարկամություն, հոդացավ, հոդերի այտուց), և ընդհանուր ռևմատոլոգիական` ոչ սպեցիֆիկ ախտանիշներով (մարմնի ջերմաստիճանի բարձրաց, ախորժակի վատացում, քաշի անկում, մարմնի ցանավորում, բերանում` խոցոտում, անոթային ախտաբանությանը բնորոշ տրոֆիկ խոցեր` մատների ծայրերին, գունափոխություններ, աչքերի կարմրություն և այլն), որոնց դեպքում հիվանդը կարող է չմտածել անգամ ռևմատոլոգիական ախտաբանության մասին:


Ինչպիսի՞ միջամտություններ են իրականացվում:


Ռևմատոլոգները չունեն միջամտությունների լայն ցանկ: Կատարվում են ներհոդային ներարկումներ: Ֆիզիոթերապիայի ցուցման դեպքում հիվանդն ուղղորդվում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումների: Էնդոպրոթեզավորման ցուցման դեպքում` ուղղորդվում է օրթոպեդ-վնասվածքաբանի մոտ:


Ինպիսի՞ հետազոտություններ են իրականացվում:


Առավել հաճախ կատարվում են ռենտգեն հետազոտություն և հոդի ՈՒՁՀ:


Գործո՞ւմ են զեղչեր, անվճար ծառայություն, և ինչպե՞ս կարող են հիվանդները դիմել:


Ռևմատոլոգիական հիվանդությունները հիմնականում զուգակցված են այլ ախտաբանությունների հետ՝ շաքարախտ, վահանաձև գեղձի խնդիրներ և այլն, մեր կողմից նշանակված բուժումը կազմակերպվում է անվճար ծառայություն ընդհանուր կոմպլեքսում: Ապահովագրություն, սոց փաթեթներ գործում են ըստ կարգի:


Հիվանդները կարող են հերթագրվել ադմինիստրացիայում: Կարող են նաև առանց ուղեգրի անմիջապես դիմել մեր աշխատասենյակ, որի դեպքում մատուցած ծառայությունը վճարովի է:

24.06.2020