«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Մենք 50 տարեկան ենք: Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա»

Մենք 50 տարեկան ենք: Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա»

1970-ի ամռանը Աջափնյակի Մարգարյան 6 հասցեում նորակառույց համալիրում իր ծնունդն առավ Հայաստանի խոշորագույն բժշկական կենտրոնը` «Արմենիա»-ն, նախկինում` Վ.Ի. Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցը:

1970-ի ամռանը, երբ Հանրապետական հիվանդանոցը հանգրվանեց նորակառույց համալիր, գլխավոր բժշկի պաշտոնը վստահված էր Արմիկ Արամայիսի Ավագյանին: Հետագայում նրան փոխարինեց Էդուարդ Նիկողոսի Հակոբյանը, այնուհետև` Յուրի Կամսարի Բաբինյանը: 90-ական թվականներից առայսօր կենտրոնի աշխատանքը ղեկավարում է Գրիգոր Գրիգորի Գրիգորյանը:

Հոբելյանը առիթ է նայել դեպի ապագա`հիշելով անցյալը: Կես դար ի վեր կենտրոնի կոլեկտիվը ծառայում է ժողովրդի կյանքի և հանուն առողջության պայքարի ազնիվ գործին: Հազարավոր մարդիկ, որոնք աշխատել են այստեղ տարբեր տարիներին տալիս էին իրենց գիտելիքները, փորձը և հմտությունները` հիվանդներին, որոնք կարիք ունեին բարձրակարգ օգնության:

Մեր բժշկական կենտրոնի կառուցման հիմքում գիտությունն ու փորձառությունն է, գիտա-բժշկական դարբնոց, որը կերտել է համաշխարհային և ազգային առողջապահության մեջ հեղինակություն ունեցող մասնագետների հզոր սերունդ: Վառ անհատականությունների մի հսկայական բանակ ձևավորել են կենտրոնի անունը` մարդկային կյանքեր փրկելու գործում անելով, երբեմն, անհնարինը:

Բժշկական կենտրոնի արժանի հեղինակության հիմքում մասնագետների պատասխանատվությունը և պարտքին նվիրվածության խորը զգացումն է:

 Այսօր «Արմենիա» ՀԲԿ-ն խոշորագույն բժշկական համալիր է, որը ներառում է ստացիոնար թերապևտիկ և վիրաբուժական պրոֆիլի բազմաթիվ բաժանմունքներ, ունի նորագույն սարքերով հագեցած ախտորոշիչ կենտրոն, բնակչությանը սպասարկող պոլիկլինիկա`պրոֆիլային կաբինետներով: Կենտրոնի մասնագիտական թիմին միացած նոր բժիշկների շնորհիվ ներկայում գործում են մանկական վիրաբուժության և ուռուցքաբանության ծառայությունները: Եվ սա դեռ ամենը չէ…

Նյութատեխնիկական բազայի թարմացումը թույլ է տալիս լավացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը: «Արմենիա» ՀԲԿ-ու աշխատում են բժշկական ասպարեզում լավագույն բարձրորակ մասնագետները:

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն կենտրոնի կայացման գործում, ովքեր ղեկավարել են և այժմ ղեկավարում են կենտրոնը, ովքեր աշխատել և աշխատում են կենտրոնում:
 
 Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա»

26.06.2020