«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Հեռացվել է հարականջային թքագեղձի ծավալուն, դիմային նյարդերի ընդգրումով նորագոյացություն

Հեռացվել է հարականջային թքագեղձի ծավալուն, դիմային նյարդերի ընդգրումով նորագոյացություն

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք է դիմել 30 տարեկան տղամարդ. արտաքին զննման ժամանակ հայտնաբերվել է դեմքի ասիմետրիա: Կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել է հարականջային թքագեղձի 6-7սմ տրամաչափի նորագոյացություն, որը զբաղեցնում էր ամբողջ ստորքունքափոսը, թևա-քմային փոսը, հարըմպանային տարածությունը` հասնելով գանգի հիմի ոսկրերին: Արտաքինից գոյացության մեջ  ընդգրված են եղել դիմային նյարդերը, միջայնորեն ներքին քներակը և լծերակը։ Առաջարկվել է վիրահատություն:  


Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արթուր Պապիկյանի գլխավորությամբ իրականացվել է վիրահատություն: Չնայած դեպքի բարդությանն այն առումով, որ գոյացության մեջ ընդգրված են եղել դիմային նյարդերը, ինչպես նաև գանգի հիմի շրջանում տեղակայված կենսականորեն կարևոր այլ կենտրոններ, վիրահատությունն ընթացել է բարեհաջող,  բարորակ գոյացությունն անվնաս հեռացվել է` շրջանցելով դիմային նյարդերը և կենսական կարևոր օրգանները։ 


Երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից առողջ:

 

 

26.12.2016