«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները

ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները

Նախկինում մենք խոսել ենք Չինաստանում և Իսրայելում պորտալարի մեզենխիմալ ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին ՝ COVID-19-ով  լուրջ հիվանդների մոտ: ԱՄՆ-ի սննդի և և դեղորայքի սանիտար հսկողության ծառայությունը խրախուսեց նմանատիպ հետազոտությունների անցկացումը: Թույլատրումը տրվել  է հատուկ (արտակարգ) կարգով՝ կապված ԱՄՆ-ում COVID-19-ով հիվանդացության լուրջ իրավիճակի հետ:


Հետազոտությունն իրականացնող կազմակերպությունը Մայամիի համալսարանն է: Հետազոտության մեջ ընդգրկվել են ծանր թոքաբորբով 12 պացիենտ: Մեզենխիմալ ցողունային բջիջները կներմուծվեն ներերակային ճանապարհով: Դա նշանակում է բջիջների ուղղակիորեն ներդրում թոքերում (կորոնավիրուսի հիմնական թիրախ):


Հայտնի է, որ ի պատասխան վիրուսի, օրգանիզմն արտադրում է  ցիտոկիններ՝  ցածրմոլեկուլային ռեգուլյատոր սպիտակուցներ (իմունոկոմպետենտ բջիջների կողմից. մոնոցիտներ, մակրոֆագեր, T-լիմֆոցիտներ, B-լիմֆոցիտներ, կիլեր-բջիջներ և այլն):  Ցիտոկինների սինթեզը պաշտպանական հակավիրուսային ռեակցիա է, բայց COVID-19-ի ժամանակ այն շատ բուռն է, և առաջ են գալիս, այսպես կոչված, ցիտոկինային փոթորիկներ: Արյան մեջ ցիտոկինների մակարդակը դառնում է չափից ավելի, իմունային համակարգը խաթարվում է, իմունային բջիջները ոչնչացնում են բորբոքային օջախը` հյուսվածքների հետ միասին:


Հզոր հակաբորբոքային և իմունոմոդուլլյատոր հատկություններով օժտված ցողունային բջիջների ներմուծումը պետք է որ «հանդարտեցնի» ցիտոկինային կոլափսը և թեթևացնի ծանր հիվանդների վիճակը:


Թերապիայի արդյունքները հայտնի կլինեն շուտով: Հետազոտության ղեկավար բժիշկ Կամիլյո Ռիկորդին ընդգծում է: «Հարկ չկա հիվանդներին հետևել 6 ամիս, մեկ շաբաթից արդեն մենք կիմանանք՝ աշխատո՞ւմ է թերապիան,  թե՝  ոչ».


Եվ, չնայած ուսումնասիրությունը նոր է սկսվում, բջջային կենսաբանների թիմն արդեն կենտրոնացած է լաբորատորիայում պորտալարային մեզենխիմալ ցողունային բջիջների անջատմամբ և աճեցմամբ:

 

Սկզբնաղբյուր՝ cryocenter.ru

30.06.2020