«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Սննդաբանները հայտնել են, թե ինչը կարող է փոխարինել ծովամթերքին

Սննդաբանները հայտնել են, թե ինչը կարող է փոխարինել ծովամթերքին

Հայտնի է, որ  օմեգա-3 ճարպաթթուներն անչափ օգտակար են առողջության համար: Բժիշկները խորհուրդ են տալիս այն ստանալ  ձկան յուղի միջոցով: Բայց ձուկը բոլորի համար չէ, որ հասանելի: Բարեբախտաբար, վերջերս հետազոտություններով ապացուցել են, թե ինչով կարելի է այն փոխարինել: Ինչպես հաղորդում է "Известия"-ն, դա կարող են լինել կտավատի ձեթը և ընկույզը, որոնք միանգամայն կարող են  ապահովվել օմեգա-3 ճարպաթթվի օրվա նորման` վերականգնելով բջջային թաղանթի լիպիդային շերտը:

Հայտնի է, որ օմեգա-3 ճարպաթթուները մասնակցում են նյութերի կենսասինթեզին և պաշտպանում են բջիջներն օքսիդացման սթրեսից: Ճարպաթթուները նաև նվազեցնում են ստամոքս-աղիքային համակարգի քաղցկեղի ռիսկը: Այդպիսի ճարպաթթուների մեծ մասը օրգանիզմն ընդունակ է արտադրել ինքնուրույն, բայց ալֆա-լինոլենային, էյկոզապենտաենային և դոկոզահեքսաենային թթուները օրգանիզմը ստանում է միայն սննդով:  

Ճիշտ է, կտավատի ձեթը տաքացնելիս և օդի հետ երկարատև շփման դեպքում արագ օքսիդանում է: Այդ պատճառով այն երկար պահել չի կարելի նույնիսկ սառնարանում: Հարկ է առավելություն տալ նրա պարկուճներով օգտագործմանը:

Սկզբնաղբյուր. meddaily.ru

23.10.2020