Լուրեր
Մեր կամավորները

Այս տարվա բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար, երբ բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում էր իր ամբողջ ռեսուրսով, կամավոր մեկնում առաջնագիծ, կենտրոնի առջև ծառացած խնդիրների լուծման համար կոչ արեցինք` կամավորական սկզբունքով, միանալ կենտրոնի աշխատանքներին, մեր կոչն անարձագանք չմնաց:
Արդեն իսկ հաջորդ օրը տարբեր բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողներ կամավորագրվեցին և իրենց աջակցությամբ համալրեցին մեր շարքերը:
Ահա նրանք` երիտասարդ, բարեսիրտ, կարեկից և գթասիրտ մեր ապագա բժիշկները, բուժքույրերը: Շնորհակալությո՛ւն, այս դժվար օրերին մեր կողքին կանգնած կամավորներ:
30.12.2020