«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Միկրովիրաբուժ Սիրարփի Պողոսյանը և նրա տղաները…

Միկրովիրաբուժ Սիրարփի Պողոսյանը և նրա տղաները…

Ընդամենը մի դրվագ` պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներից և բուժող բժշկի առօրյայից…

Բժշկուհին նկարվել չի սիրում, սակայն այդ օրն ասաց, որ տղաների հետ անպայման կնկարվի:

«Մեզ մոտ այսօր փոքրիկ տոն է: Տղաներիցս մեկը, ով վիրավորվել էր հոկտեմբերի 24-ին, այսօր առաջին անգամ կանգնել է հենակների օգնությամբ…»,- պատմում է բժշկուհին` վիրակապարանում, և հոգատարությամբ շարունակում կատարել իր աշխատանքը: «Ձեր շնորհիվ ենք ոտքի կանգնել»,- ժպտալով միջամտում են տղաները, թեև ակնհայտ է, որ ցավում են դեռևս չլավացած վերքերը:

Այսպիսի դեպքերը շատ են բոլոր բաժանմունքներում` վիրաբուժության, վնասվածքաբանության, նյարդավիրաբուժության, միկրովիրաբուժության և այլ:

Յուրաքանչյուր բժիշկ իր մասնագիտական ամբողջ կարողություններով կանգնած է վիրավոր զինվորի կողքին՝ օրը դարձնելով գիշեր, փրկված կյանքը համարելով անձնական հաղթանակ այս պատերզմում:

Մաղթում ենք առողջություն` խաղաղ երկնքի պահապաներին:




29.12.2020