«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Շնորհավո՛ր Ամանոր ու Սուրբ Ծնունդ

Շնորհավո՛ր Ամանոր ու Սուրբ Ծնունդ

Հարգելի գործընկերներ, բարեկամներ,

Ավարտին է մոտենում 2020 թվականը, որն իր հետ բերեց ծանր համավարակ, աղետալի պատերազմ` իր հրեշավոր հետևանքներով: Մեր ժողովուրդի պես, ժողովրդի կողքին, որպես ժողովրդի մասնիկ, մեզնից յուրաքանչյուրն իր ուսերին տարավ այդ աղետալի երևույթները: Ավելին, համավարակի ամբողջ ընթացքում «Արմենիա» բժշկական կենտրոնն իր ծառայությունները մատուցեց դիմող բոլոր պացիենտներին` չխնայելով բուժանձնակազմի ջանքերը: Պատերազմի առաջին ծանր օրերից սկսած` կենտրոնը զօր ու գիշեր պայքարեց մեր վիրավոր մարտիկների կյանքի և առողջության համար, կատարեց հնարավորն ու անհնարինը` վերադարձնելու և ոտքի կանգնեցնելու մեր հերոսներին:

 

Հուսով ենք, այս մնալու է անցնող տարվա մեջ և մուտք ենք գործելու լուսավոր, ստեղծագործ և լիահույս մի տարի` մեծ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ վստահությամբ:

 

Խոնարհվում եմ մեր հերոս տղաների շիրիմների առաջ, ցավակցում եմ հարազատներին: Բոլորիս մաղթում եմ կայունություն, առաջընթաց և մեծ հաջողություններ: Համոզված եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կհաղթահարի այս մեծ աղետը և կուռ քայլերով կգնա դեպի լուսավոր ապագա:

 

Առողջություն եմ մաղթում մեր ժողովրդին, նորանոր մասնագիտական վերելքներ և հաջողություններ մեր բուժանձնկազմին:

Գրիգոր Գրիգորի Գրիգորյան,
«Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրեն, պրոֆեսոր

31.12.2020