«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի այս տարվա առաջին նիստը

Կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի այս տարվա առաջին նիստը

Ս/թ մարտի 23-ին կայացավ վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում՝ կլինիկայի ղեկավար, Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ․գ․դ․ Գագիկ Համբարձումյանի ղեկավարությամբ։   

 

Օրակարգում ենթաստամոքային գեղձի քաղցկեղի վիրահատական բուժման արդի հարցերն էին։

 

Նիստին մասնակցում էին «Արմենիա» ՀԲԿ և Հերացու թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժական կլինիկաների վիրաբույժներ, կլինիկական օրդինատորներ, ուսանողներ։

 

Ելույթով հանդես եկավ վիրաբույժ Գևորգ Դանիելյանը, ով ներկայացրեց ենթաստամոքային գեղձի քաղցկեղի կլինիկայի, ախտորոշման, բուժման ժամանակակից մոտեցումները, արմատական վիրահատական բուժման տարբեր էտապների առանձնահատկությունները և կատարման տեխնիկան։ Այնուհետև ցուցադրվեց վիրահատության տեսագրություն` մանրամասն նկարագրությամբ։

 

Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկա գտնվող վիրաբույժների մոտ։ Տեղի ունեցավ մտքրի փոխանակում ՝ վիրաբույժների սեփական փորձի քննարկմամբ։

 

Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։  

 

Հաջորդ հանդիպմանը կքննարկվի ստամոքսի քաղցկեղի վիրահատական բուժման արդի մոտեցումները, լիմֆոդիսեկցիայի առանձնահատկությունները։ 

30.03.2021