Լուրեր
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը, անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը, ռեանիմատոլոգ Ժաննա Թադևոսյանը և Արսեն Ծատուրյանը պարգևատրվել են մեդալներով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:
24.05.2021