«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հերթական հանդիպումը

Կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հերթական հանդիպումը

Ս/թ հունիսի 4-ին կայացավ Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի այս տարվա երկրորդ հանդիպումը, որը տեղի ունեցավ ԱՐՄԵՆԻԱ ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում՝ կլինիկայի ղեկավար և Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. Գագիկ Աշոտի Համբարձումյանի ղեկավարությամբ։

 

Օրակարգի շրջանակում քննարկվեցին ստամոքսի քաղցկեղի վիրահատական բուժման և ախտաբանահյուսվածաբանական վերիֆիկացիայի ժամանակակից մոտեցումները։

 

Միջոցառմանը մասնակցում էին Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի անդամները, ԱՐՄԵՆԻԱ ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի վիրաբույժները, կլինիկական օրդինատորներ և ուսանողներ։ Թեման ներկայացրեցին կլինիկական օրդինատոր Նարեկ Թորոսյանը, վիրաբույժ Գևորգ Դանիելյանը, ախտաբանական անատոմիայի ծառայության ղեկավար բ.գ.թ. Վարդան Դաբաղյանը:  

 

Գագիկ Համբարձումյանը մանրամասնեց ստամոքսի քաղցկեղի արմատական վիրահատական բուժման տարբեր էտապները, մասնավորապես, լիմֆոդիսեկցիայի առանձնահատկությունները և կատարման տեխնիկան՝ հիմնված սաղմնաբանության վրա:

 

Զեկուցման ընթացքում նա ներկայացրեց իր իսկ կողմից կատարված վիրահատություններից`լուսանկարներ: Թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկա գտնվող վիրաբույժների մոտ։

 

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում ՝ քննարկելով սեփական փորձերը։

 

Հաջորդ հանդիպմանը տեղի կունենա ս/թ հունիսի 11-ին, ժամը 14:30-ին, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի 6-րդ հարկում:

Օրակարգում՝ դեստրուկտիվ պանկրեատիտի վիրաբուժական բուժման ցուցումները:

10.06.2021