«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կլինիկական դեպք` քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա. Արա Այվազյան

Կլինիկական դեպք` քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա. Արա Այվազյան

Հերթական կլինիկական դեպքի մասին (նեյրոֆիբրոմատոզ համախտանիշ) պատմում է «Արմենիա» ՀԲԿ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանը:

 

«Նեյրոֆիբրոմատոզով երեխայի մոտ առաջացել է աջ կողմից կոնքի ապլազիա՝ քացախափոսի վերին պատի ախտաբանական կոտրվածքով (նեյրոֆիբրոմատոզ հիվանդության պատճառով):  Աճուկային շրջանում առկա էր ցավային համախտանիշ` քայլելիս:

 

Հիվանդի մոտ իրականացվել են ՄՌՏ, ՀՏ և մի շարք ռենտգեն հետազոտություններ: Ախտորոշվել է նեյրոֆիբրոմատոզ, կոնքի աջակողմյան ապլազիա՝ քացախափոսի վերին պատի ախտաբանական կոտրվածքով, հոդի կոնգրուենտության խախտում:

 

Կատարվել է վիրահատություն` ախտաբանական հյուսվածքների հեռացում, քացախափոսի աուտոպլաստիկա և կոնքազդրային հոդի ռեկոնստրուկցիա:

 

Վիրահատության առանձնահատկությունը նեյրոֆիբրոմատոզ համախտանիշով վիրահատությունների ծանր ընթացքն է. ներվիրահատական և հետվիրահատական շրջանում կարող են լինել բազմաթիվ բարդություններ: Վիրահատական միջամտությունն` ինքնին, հաճախ կարող է նպաստել հիվանդության ագրեսիվ ընթացքին: Որոշում կայացվեց կատարել վիրահատական միջամտություն, քանի որ նժարին դրված էր երեխայի քայլելու վերականգնումը:

 

Չնայած վիրահատությունից հետո հիվանդությունը որոշ չափով ագրեսիվ ընթացք ձեռք բերեց, բայց, միևնույն է, հասանք այն նպատակին, որին ձգտում էինք՝ վերականգնեցինք հոդի կոնգրուենտությունը և ֆունկցիան, ամրացրեցինք հոդի տանիքը:

 

Ներկայում հիվանդն անցնում է վերականգնողական շրջան և, այսպես ասած, նորից սովորում քայլել՝ առանց ցավի, առանց շարժումների սահմանափակման»:


13.12.2021