«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Կլինիկական դեպք. պանկրեատէկտոմիա (ենթաստամոքսային գեղձի հեռացում)

Կլինիկական դեպք. պանկրեատէկտոմիա (ենթաստամոքսային գեղձի հեռացում)

2021թ հոկտեմբերին  Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը , որն իր ծավալով մինչև այժմ հանրապետությունում կատարված եզակի վիրահատություններից է:
 

Պացիենտ Ս.Ս, 70 տարեկան, 1-ին վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ընդհանուր լեղածորանի վերջնահատվածի չարորակ նորագոյացություն ախտորոշմամբ , որը հաստատվեց կլինիկայում կատարված հետազոտությունների արդյունքում:

 

Նախատեսված էր կատարել ՊԴՄ(պանկրեատոդուոնալ մասնահատում), սակայն վիրահատության ընթացքում պարզվեց, որ նախկինում տարած պանկրեատիտի հետևանքով առկա էր ենթաստամոքսային գեղձի մարմնի, պոչի հատվածներում պանկրեոնեկրոզի հին օջախներ, ինչի պատճառով հնարավոր չէր սահմանափակվել մասնահատումով (բարդություններից խուսափելու համար):

 

Կատարվեց պանկրեատէկտոմիա (ենթաստամոքսային գեղձի ամբողջական հեռացում)՝ ձևավորվեց հեպատիկո-յեյունո, գաստրո-էնտերո բերանակցումներ: A.lienalis-ի մի պատը ընդգրկված էր պանկրեոնեկրոզի ենթարկված օջախի մեջ և փոփոխված էր: Հետագա արյունահոսության վտանգը հաշվի առնելով` կատարվեց սպլենէկտոմիա (փայծախի հեռացում): Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների: Հիվանդը դուրս է գրվել 12-րդ օրը:

 

Վիրաբույժ՝ Արմինա Նալբանդյան,
Օգնականներ՝ Արմեն Աշոտյան, Սարգիս Գևորգյան
Անեսթեզիոլոգ՝ Հովհաննես Երոյան

04.04.2022