«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք․ բժիշկները փրկեցին պացիենտի կյանքը, որը կուլ էր տվել 30-ից ավելի օտար մարմին

Կլինիկական դեպք․ բժիշկները փրկեցին պացիենտի կյանքը, որը կուլ էր տվել 30-ից ավելի օտար մարմին

Արմենիա ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունք էր ընդունվել երիտասարդ տղամարդ, ով, պարզվեց, տարբեր ժամանակներում կուլ էր տվել տարատեսակ օտար մարմիններ։

Իրականացված հետազոտությունների արդյունքում պացիենտի ստամոքսում, 12 մատնյա և բարակ աղիների լուսանցքում հայտնաբերվել էին բազմաթիվ օտար մարմիններ։

 

Օտար մարմինների շարքում առկա էր գրիչ, որը պացիենտը կուլ էր տվել 2 տարի առաջ: Գրիչը ծակել էր 12-մատնյա աղու լուսանցքը, լյարդի ձախ բիլթը և ֆիքսվել որովայնի առաջային պատին։

 

Որոշում կայացվեց կատարել վիրահատություն, որի ընթացքում աղեստամոքսային համակարգից դուրս բերվեց մոտավորապես 35 օտար մարմին։

 

 

Վիրահատությունն անցել է բարեհաջող և պացիենտը դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

Վիրահատությունն իրականացրել են վիրաբույժ Վահագն Համբարձումյանը, օգնականներ Գևորգ Դանիելյանը, Ժիրայր Նիկոլայանը, անէսթեզիոլոգ Հովհաննես Երոյանը։

10.06.2022