«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ֆիզիոթերապիայի կիրառման հակացուցումները. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ

Ֆիզիոթերապիայի կիրառման ի՞նչ հակացուցումներ կան:

 

Տարբերում ենք ֆիզիոթերապիայի կիրառման հարաբերական և բացարձակ հակացուցումներ:

 

Բացարձակ հակացուցումներ են ուռուցքային հիվանդությունները և սուր վարակիչ հիվանդությունները: Սուր վարակների դեպքում ֆիզիոթերապիան վտանգավոր է վարակի փոխանցման առումով՝ հատկապես որոշ մաշկային և արյան հիվանդությունների դեպքում:

 

Տուբերկուլոզը նույնպես բացարձակ հակացուցում է:

 

Որոշ ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ հակացուցված են մինչև երեք տարեկան երեխաներին, սակայն կան ֆիզիոմիջոցառումներ, որոնք ցուցված են նույնիսկ մեկ օրականից, օրինակ` լազերային թերապիան, Էլեկտրաֆորեզը: Մագնիսական դաշտերի կիրառումը ցուցված են մինչև 3 տարեկան երեխաներին, իսկ բարձր հաճախականությունը թույլատրվում է 5 տարեկանից բարձր երեխաներին:

 

Ֆիզիոթերապիան կրծքավանդակի շրջանում հակացուցված է այն կանանց մոտ, որոնց մոտ կրծքագեղձում առկա է որևէ խնդիր (մաստոպաթիա և այլն), որոնք անգամ դեռ փոփոխության ենթարկված չեն:

 

Ֆիզիոթերապիայի հակացուցում են հոգեկան հիվանդությունները:

 

Հարաբերական հակացուցումները նուրբ մոտեցումներ են պահանջում: Օրինակ, եթե հիվանդն ունի արգանդի միոմա և զուգահեռ նաև` կրունկոսկրի խիթ, ապա կրունկոսկրի շրջանում որևէ ֆիզիթերապևտիկ միջոցառում հակացուցված չէ, սակայն այդ նույն հիվանդին հակացուցված է կոնքի շրջանում որևէ միջոցառում։

 

Հիվանդությունների ընթացքի որ փուլերում է նշանակվում ֆիզիոթերապիա:

 

Ֆիզիոթերապիան կիրառվում է հիվանդության ենթասուր և քրոնիկ շրջաններում, սակայն կա հիվանդությունների մի մեծ խումբ, երբ ֆիզիոթերապիան կարելի է կիրառել հիվանդության սուր շրջանում, օրինակ՝ գոտևորող հերպեսները։

 

Վերջին 10 տարվա ընթացքում ուռուցքային հիվանդությունների ժամանակ ֆիզիոթերապիայի վերաբերյալ մոտեցումը փոխվել է. այն դադարել է բացարձակ հակացուցում լինելուց, ավելին՝ գրականության մեջ տվյալներ կան ուռուցքային հիվանդությունների ժամանակ ֆիզիոթերապևտիկ մեթոդների կիրառման մասին: Սակայն Հայաստանում դեռևս դրանցից ոչ բոլորն են կիրառվում:

06.06.2022