«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Բլեֆարոպլաստիկա․ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան

Բլեֆարոպլաստիկա․ դիմածնոտային վիրաբույժ  Աշոտ Օթարյան

Ի՞նչ միջամտություն է բլեֆարոպլաստիկան
Բլեֆարոպլաստիկան էսթետիկ վիրաբուժական միջամտության տեսակ է, որի միջոցով շտկվում են կոպերի անհաճո ձևափոխությունները։

 

Կոպերի ձևափոխման պատճառները
Տարիքին զուգընթաց մարդու օրգանիզմում կատարվում են տարբեր ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնց հետևանքով տեղի է ունենում մաշկի առաձգականության, մկանային տոնուսի նվազում, կոպերում ճարպային ճողվածքների առաջացում։

 

Նշված փոփոխությունները բերում են կոպերի կախվածության՝ մարդուն հաղորդելով իրական տարիքից ավելի բարձր տարիք ունեցողի տեսք։ Խիստ արտահայտված դեպքերում հնարավոր են նաև գործառույթային խանգարումներ՝ տեսադաշտերի փոքրացում։

 

Բլեֆարոպլաստիկայի ցուցումները
Բլեֆարոպլաստիկան ցուցված է, եթե առկա են կախված կոպեր, կոպերի մաշկային ավելցուկ, կոպերի կախվածության հետևանքով տեսադաշտի փոքրացում, աչքերի տակ տեսանելի պարկերի առաջացում։

 

Ինչպե՞ս և ի՞նչ անզգայացմամբ է իրականացվում վիրահատությունը
Այս վիրահատական միջամատությունը արդեն երկար տարիներ կատարվում է նաև Արմենիա ՀԲԿ-ում: Վիրահատությունն իրականացվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման պայմաններում։

 

Միայն վերին կոպերի բլեֆարոպլաստիկա կատարելիս առավել նպատակահարմար եմ համարում տեղային անզգայացումը: Այն դեպքում, երբ կատարվում է համակցված բլեֆարոպլաստիկա կամ միայն ստորին կոպերի պլաստիկա, նախընտրելի է ընդհանուր անզգայացումը։ Ամեն դեպքում, բլեֆարոպլաստիկա կատարելիս հաշվի են առնվում հիվանդի ցանկությունը, վախերի առկայությունը և մի շարք այլ գործոններ։

 

Այս միջամտության շնորհիվ էականորեն բարելավվում է կոպերի վիճակը՝ վիրահատված հիվանդին հաղորդելով երիտասարդ, առույգ և էլ ավելի գեղեցիկ տեսք։

05.12.2022