«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

«Արմենիա» ՀԲԿ Վերականգնողական կենտրոնում

«Արմենիա» ՀԲԿ Վերականգնողական կենտրոնում

Հիվանդի և հիվանդության հակամարտությունը հիշեցնում է անավարտ շախմատային պարտիա, իսկ շախմատում արագ ու էֆեկտիվ հաղթանակի հասնում են երեք քայլից: Կա մեկ պարտադիր պայման՝ հիվանդ և հիվանդություն մրցապայքարը պետք է տեղի ունենա «Արմենիա» ՀԲԿ-ում գործող վերականգնողական կենտրոնում: Դե ինչ, եթե համաձայն եք, սկսենք, և, ինչպես խոստացվել էր, երեք քայլ.


Քայլ առաջին. մենք վերականգնողական կենտրոնի ֆիզիոթերապեվտիկ մասում ենք, որտեղ, հմուտ և փորձառու բժշկի առաջնորդությամբ, բարեհամբույր քույրերը՝ զինված գիտատեխնիկական մտքի զինանոցի վերջին ձեռքբերումներով ,Ձեզ կօգնեն ազատվել շնչառական, սիրտ-անոթային, աղեստամոքսային, երիկամային, հոդային, վիրաբուժական, վնասվածքային, նյարդային, գինեկոլոգիական, ուռոլոգիական, քիթ-կոկորդ-ականջային, աչքի, բերանի խոռոչի, ատամների, էնդոկրին, մաշկային հիվանդությունների դեպքում առաջացած խնդիրներից: Բուժումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի համար, մեր միջոցով կազատվեք ցավերից, այտուցներից, բորբոքային պրոցեսներից, սպիերից և կպումներից:


Քայլ երկրորդ. մենք կինեզոլոգիայի և մերսման մասում ենք, որտեղ իրենց գործի չորս վարպետներ շուրջ չորս տասնամյակ օգնել և օգնում են Ձեզ ազատվել.

 

  1. Ողնաշարի ցանկացած հիվանդությունից՝ սկոլիոզ, օստեոխոնդրոզ I-V փուլեր, սպոնդիլոլիստեոզ, դիսկոզ, միջողային աճառային հյուսվածքի ճզմվածք (протрузия), հետվիրահատական բ.ֆ.կ., ողնաշարի կոտրվածքների հետվիրահատական վերականգնողական թերապիա, գլխուղեղի իշեմիկ և հեմատոմային հիվանդությունների վերականգնողական բուժ. Ֆիզկուլտուրա:

  2. Բուժական մերսում, լիմֆոդրենաժ, մերսում (ցանկացած հիվանդություններից առաջացած հետևանքներից):

  3. Ողնաշարի պարանոցային հատվածի, գոտկային հատվածի գործիքային դինամիկ ձգում (տրակցիա):


Քայլ երրորդ. վերականգնողական կենտրոնի անբաժանելի մասը և առանձին հպարտությունն է հանդիսանում մարզասրահը (վարժասարքերի դահլիճը): Մարզասրահի կլինիկական նշանակությունը անուրանալի է:Եթե վերականգնողական կենտրոնի մի մասը զբաղվում է արդեն կորցրած առողջության վերականգնմամբ, ապա մարզասրահի ուսերին են դրված հիվանդությունների զգուշացումն ու կանխարգելումը: Ի պատիվ մեզ պատվով ենք կատարում մեր առջև դրված պարտավորությունները: Մարզասրահը անցել է կայացման  երկար ու ձիգ 20 տարի և մայրաքաղաքում ունի իր արժանի տեղը նմանատիպ ծառայություններ առաջարկող մյուս հաստատությունների շարքում: Մենք մեր գործով և ձևավորված որակով ապացուցել ենք, որ մենք լավագույնն ենք: Սա գովազդ չէ, իրականում մենք գովազդի կարիք չունենք, սա ընդամենը կայացած փաստ է: Փաստ է այն, որ մենք ունենք կայացած ավանդույթներ,անհատական ու արհեստավարժ մոտեցում, հոգատար վերաբերմունք ու հրաշալի միջավայր: Վստահաբար հաստատում ենք, որ վերը նշվածներում մենք միակն ենք և մրցակցությունից դուրս:

 


Գովազդներում ասվում է՝ գոնե մեկ անգամ այցելեք: Մեզ պետք չէ այցելել  ընդհամենը մեկ անգամ հարցրեք նրանց, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են:Ի դեպ, 2014թ. Բոդիբիլդինգի ՀՀ առաջնության բացարձակ հաղթողը մեր մարզասրահի սանն է եղել:


Վերջին ձեռքբերումներից են նորագույն ֆիզիոթերապտիկ սարքը՝  BTL-5000,որը հնարավորություն ՝ տալիս իրականացնել .

 

  1. Էլեկտրոթերապիա: Իրականացվում են էլեկտրոբուժման բոլոր տեսակները՝գալվանացում,էլեկտրոֆորեզ,դիադինամոթերապիա,ամպլիմպուլսթերապիա,ինտերֆերենցիոն հոսանքներ,էլեկտրոդիագնոստիկա,էլեկտրոստիմուլյացիա և այլն

  2. Մագնիտոթերապիա ցածր հաճախականությամբ իմպուլսացիոն մագնիսական դաշտով

  3. Լազերային թերապիա

  4. Գերձայնային թերապիա/մեխանիկական տատանումներ/


BTL-5000 իրականացվում է.


1.    Էլեկտրոթերապիա
2.    Մագնիտոթերապիա
3.    Լազերային թերապիա
4.    Գերձայնային թերապիա

17.04.2017