«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում

«Բեսթ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում իր աշխատանքն էր սկսել միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական երկօրյա կոնֆերանսը: Այն իր շուրջն է համախմբել մասնագետներ Միացյալ թագավորությունից, Մանչեստերից, Լեհաստանից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանից: Կոնֆերանսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Մեզ հետ զրույցում ՀԷՄ ՀԿ նախագահ Լուսինե Մամիկոնյանն ասաց, որ առաջին անգամ են կազմակերպում նման կոնֆերանս. «Սա մեր առաջին տարեկան կոնֆերանսն է, քանի որ մեր միությունը ստեղծվել է այս տարի փետրվար ամսին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ազգաբնակչության զգալի մասը գտնվում է սփյուռքում, և մենք ունենք հայկական համայնքներ, ստեղծեցինք Համահայկական էնդոկրին միություն, ինչն իր հերթին կբերի էնդոկրինոլոգների զարգացմանն ու մերձեցմանը»:

 

ՀԷՄ ՀԿ նախագահ Լուսինե ՄամիկոնյանԽոսելով կոնֆերանսի մասին, Լ. Մամիկոնյանն ասաց, որ բավականին հետաքրքիր թեմաներ են ներկայացված, որոնք հիմնականում առնչվում են էնդոկրինոլոգիայի ասպարեզում վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև բուժման նոր մեթոդներին: «Մենք անդրադարձանք շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի, մակերիկամների հետ կապված խնդիրներին, դրանց ախտորոշման և բուժման վերջին նորույթներին: Հարկ է նշել, որ կոնֆերանսին մասնակցում էին ո՛չ միայն էնդոկրինոլոգներ, այլ նաև հարակից մասնագիտություններով զբաղվող մասնագետներ`վիրաբույժներ, ուրոլգներ»:

Անդրադառնալով, բուժման նոր մեթոդներին, Լ. Մամիկոնյանն ասաց. «Օրինակ, եթե մի քանի տարի առաջ նախադիաբետիկ վիճակը կարդիովասկուլյար հիվանդությունների ժամանակ չէր դասվում բարձր ռիսկային խմբին, և բուժումը հիմնականում դիետոթերապիայով և բուժական մարմնամարզությամբ էին ընթանում, ապա վերջին տեսությունների համաձայն նրանք գտնվում են բաձր ռիսկային գոտում ու էնդոկրինոլոգի վերահսողությունն անհրաժեշտություն է, քանի որ նման հիվանդների մոտ բարդությունների հավանականությունը մեծ է: Ընդ որում, նոր ցուցումներով հիվանդը պետք է դեղորայքային բուժում ստանա»:

 

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում   Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում

 

ՌԵԷՄ նախագահ Լյուբով Մաչեխինան մեզ հետ զրույցում ասաց, որ ունեն իրենց փոքրիկ ներդրումը այս կոնֆերանսի կայացման հարցում. «Այս կոնֆերանսը, կարելի է ասել, կայացավ Լուսինե Մամիկոնյանի մեծ ջանքերի շնորհիվ, և ես շատ ուրախ եմ դրա համար: Կոնֆերանսի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր ձեռքբերումները, քննարկեցինք առաջիկա ծրագրերը, կհաստատենք նաև հետագա համագործակցության եզրեր»:

 

ՌԵԷՄ նախագահ Լյուբով ՄաչեխինաԼ. Մաչեխինան ընդգծեց, որ իրենց միությունը նույնպես երիտասարդ է: «Ընդամենը երկու տարվա պատմություն ունենք, բայց արդեն այս կարճ ժամանակահատվածում հասցրել ենք անցկացնել երեք միջազգային գիտաժողով, հանդիպումներ Մոսկվայում: Մեր միությունն ունի 120 պաշտոնապես գրանցված անդամ, գործում է նաև մեր պաշտոնական կայքը: Մենք երիտասարդ ենք, բայց արդեն ինչ-որ բարձունքների հասել ենք և ցանկություն կա է՛լ ավելի զարգանալու»:

 

Ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը, ում զեկուցման թեման ազոսպերմիան էր, ասաց. «Շատ քիչ հանդիպող ախտաբանություն է, բայց բավականին խնդրահարույց է տղամարդու անպտղության մեջ: Ազոսպերմիան այն ախտաբանությունն է, որով պետք է զբաղվեն և՛ էնդոկրինոլոգները, և՛ ուրոլոգները, և՛ գինիկոլոգ-ռեպրոդուկոտոլգները, և՛ գենետիկները: Մասնագետների համախմբվածության արդյունքում կբարձրանա նաև բուժման որակը»: Դ. Ֆանարջյանը կարևոր է համարում կոնֆերանսների անցկացումը: «Բժիշկն այն մասնագետն է, որ ամեն օր պետք է կրթվի ու զարգացնի մտահորիզոնը»:

 
Նշենք, որ կոնֆերանսի մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտավորված հավաստագրեր:

 

 Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում  

 

Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում  Միջազգային միջդիսցիպլինար էնդոկրինոլոգիական կոնֆերանս Երևանում

 

 

09.10.2017