«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Բժշկական ապահովագրություն ունեցող անձանց սպասարկման ծառայություն «Արմենիա» ԲԿ-ում

Բժշկական ապահովագրություն ունեցող անձանց սպասարկման ծառայություն «Արմենիա» ԲԿ-ում

«Արմենիա» բժշկական կենտրոնում 5 տարուց ավելի գործում է բժշկական ապահովագրություն ունեցող անձանց սպասարկման ծառայություն

 

«Արմենիա» ԲԿ-ում բժշկական ապահովագրություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում նաև սոցփաթեթի շահառուների համար, առանց հերթերի կազմակերպվում է ստացիոնար բուժում (պլանային և անհետաձգելի), իրականացվում են տարեկան կանխարգելիչ և դժվարամատչելի հետազոտություններ:


Ծառայության աշխատակիցների՝ բուժքույրերի կողմից, կատարվում է փաստաթղթային ձևակերպումների ամբողջ գործընթացը և ուղեկցումը համապատասխան բաժանմունքներ:


Սոցփաթեթի բոլոր շահառուներին ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374 10 318 158, +374 10 318 277 հեռախոսահամարներով:


Պետ.պատվերի և ապահովագրական գծով տնօրեն՝

Լիլիթ Զաքարյան

11.10.2017