«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Աջ կորոնար զարկերակի (RCA) ռեվասկուլյարիզացիա և ստենտավորում «Stent for life» ՀՀ պետծրագրի շրջանակում

Աջ կորոնար զարկերակի (RCA) ռեվասկուլյարիզացիա և ստենտավորում «Stent for life» ՀՀ պետծրագրի շրջանակում

Տղամարդ` 59 տարեկան, ռիսկի գործոններ. ճարպակալում զարկերակային հիպերտենզիա՝ II*, բարձր ռիսկ, հիպերխոլեսթերինէմիա (խոլեսթերին - 8.1), ծխախոտի չառաշահում, ժառանգականությունը` ծանրաբեռնված (մոր մոտ զարկերակային հիպերտենզիա, նախկինում` իշեմիկ ինսուլտ):


Ընդունման պահին (13.01.2016)


Էլեկտրասրտագրություն. սրտամկանի սուր ինֆարկտի պատկեր. ST սեգմենտի էլևացիա II, III, aVF արտածումներում, ST սեգմենտի դեպրեսիա V1-V3 արտածումներում`ռեցիբրոկ փոփոխություններ:


Էխոսրտագրություն. ձախ փորոքի պատերը հիպերտրոֆիկ են, ձախ փորոքի կծկողական ֆունկցիան` ցածր, առկա է հետին կողմնային պատի արտահայտված հիպոկինեզ՝ LVEF = 35%:


Դոպլեր հետազոտություն. ձախ փորոքի դիաստոլիկ դիսֆունկցիա I տիպի: MR I*-II*, TR - 0- I*: Պերիկարդի սեպարացիա (60 ml): Պացիենտին և հարազատներին առաջարկվել է շտապ կատարել կորոնարոգրաֆիա, որից հրաժարվել են ֆինանսական պատճառներից ելնելով:


Պացիենտի ընդհանուր վիճակը ծայրահեղ ծանր է: Զարկերակային մուտքը՝ աջ ճաճանչային զարկերակ (right radial artery):


Կորոնար անոթավորումը աջ հիպերդոմինանտ տիպի է: Կորոնարոգրաֆիայի ընթացքում մոնիթորի վրա նկատվել է երեք անգամ փորոքների ֆիբրիլացիա (VF), շտապ կատարվել է դեֆիբրիլացիա 360 ջոուլ էներգիայով:


Ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD)- աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների:
Միջանկյալ ճյուղ կորոնար զարկերակը (Ramus intermedius) աթերոսկլերոտիկ ախտահարված է` առանց տեսանելի նեղացումների:
Գոտևորող կորոնար զարկերակը (CX)- աթերոսկլերոտիկ ախտահարված է` առանց տեսանելի նեղացումների:


Աջ կորոնար զարկերակը (RCA) աթերոսկլերոտիկ ախտահարված է, միջին հատվածում խցանված է` թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ (mid. RCA -100 % occlusion with thrombus):


Շտապ կատարվել է աջ կորոնար զարկերակի (RCA) ռեվասկուլյարիզացիա և ստենտավորում:


Կատարվել է աջ կորոնար զարկերակի (RCA) միջին հատվածի բալոն պրեդիլատացիա Maverick 3.50 x 20 mm բալոնով: Անոթի երկայնքով արյան հոսքը չի վերականգնվել, այնուհետև կատարվել է թրոմբէքստրակցիա ELIMINATE TERUMO 6 Fr Ասպիրացիոն կաթետերի միջոցով: Հետո կատարվել է (RCA) միջին հատվածի ստենտավորում Liberte 4.0 x 20 mm մեկ ոչ դեղապատ ստենտով (BMS): Այնուհետև կատարվել է (RCA) միջին հատվածի բալոն պոստդիլատացիա NC Quantum Apex 4.5 x 15mm բալոնով: Արդյունքում` լավ անտեգրատ հոսքով (TIMI III):

 


02/02/2016թ.


էխոսրտագրություն. Դրական դինամիկա ձախ փորոքի կծկողական ֆունկցիայի լավացում ՝ LVEF = 40% - 42 %: Պերիկարդի սեպարացիա չկա: Հիվանդը դուրս գրվեց կայուն վիճակով:


Այսպիսով, մեծ դժվարությամբ հաջողվեց փրկել հիվանդի կյանքը:


 Ինտերվենցիոն սրտաբան՝
 Պողոս Հրայրի Սարգիսյան

 

 

01.12.2017