«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք. “Stent for life” ՀՀ պետական ծրագրի շրջանակներում

Կլինիկական դեպք. “Stent for life” ՀՀ պետական ծրագրի շրջանակներում

Տղամարդ 69 տարեկան, ռիսկի գործոններ՝ զարկերակային հիպերտենզիա, նախկինում կրած իշեմիկ ինսուլտ, ժառանգականությունը. խիստ ծանրաբերնված ( հոր մոտ ՍԻՀ սրտամկանի ինֆարկտ և մահ, երկու եղբայրների մոտ սրտամկանի ինֆարկտ և մահ, մոր մոտ զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ): Իրեն հիվանդ է համարում մոտավորապես 3 ամիս, գանգատվում է կրծքային հեղձուկի (ստենոկարդիայի) հետկրծոսկրային շրջանի կրկնվող ռեցիտիվող տիպիկ ցավերից:

 

Ընդունման պահին. (11.01.2016 թ.11:10.ր) էկգ-ով (-) T – aVL, V1-3,QS V1-3, ST սեգմենտի դեպրեսիա V4-6 արտածումներում:

 

Պացիենտին և հարազատներին առաջարկվել է շտապ կատարել կորոնարոգրաֆիա, որից հրաժարվել էին` ֆինանսական պատճառներից ելնելով: 12.01.2016 թ. 02:30 պացիենտի մոտ զարգանում է ընդհանուր վիճակի կտրուկ վատացում՝, ծայրահեղ ծանր վիճակ, սրտային (կարդիոգեն ) շոկի պատկեր, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է. ճնշման անկում, հևոց, տախիկարդիա, թույլ պուլս, սառը վերջույթներ, գունատ մաշկ, քրտնարտադրություն, գիտակցության խանգարում, էլեկտրասրտագրության տվյալներով սրտամկանի սուր ինֆարկտի պատկեր՝ ST սեգմենտի էլևացիա I,aVL, V1-V5 արտածումներում, ռեցիպրոկ փոփոխություններ II,III,aVF արտածումներում:

 

Շտապ կատարվել է կորոնարոգրաֆիա, ինչի արդյունքում հայտնաբերվել է. ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM)-ը աթերոսկլերոտիկ կրակալված (կալցիֆիկացված) է, հեռակա հատվածում խցանված է (օկլուզիա)՝ թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ, ինչպես նաև ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD)-ը աթերոսկլերոտիկ կրակալված (կալցիֆիկացված) է, օստեալ հատվածում խցանված է (օկլուզիա)՝ թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ: Գոտևորող կորոնար զարկերակը ( CX)-ը աթերոսկլերոտիկ ախտահարված է, օստեալ հատվածում սուբտոտալ խցանված է՝ 99 %: Աջ կորոնար զարկերակից սկիզբ առնող հետին կողմնային ճյուղ կորոնար զարկերակը (PLV)- դիֆուզ աթերոսկլերոտիկ ախտահարված է, մոտակա և միջին հատվածներում երկար նեղացած է` (90%): Աջ կորոնար զարկերակից սկիզբ առնող հետին վայրէջ կորոնար զարկերակը (PDA)- աթերոսկլերոտիկ ախտահարված է, միջին հատվածում կրիտիկական նեղացած է՝ (98%):

 

Շտապ կատարվել է (LM)-ի և (LAD)-ի ռեվասկուլյարիզացիա և ստենտավորում: Կատարվել է (LM)-ի և (LAD)-ի մոտակա հատվածի բալոն պրեդիլատացիա NC Quantum Apex 3.0 x 20 mm բալոնով: (LM)-ում մեծ թրոմբոտիկ զանգվածի առկայության պատճառով կատարվել է կրկնակի թրոմբէքստրակցիա ELIMINATE TERUMO 6 Fr Ասպիրացիոն կաթետերի միջոցով: Այնուհետև կատարվել է (LM)-ի և (LAD)-ի մոտակա հատվածի ստենտավորում Liberte 3.5 x 16 mm ոչ դեղապատ ստենտով (BMS): Հետո կատարվել է (LM)-ի բալոն պրեդիլատացիա NC Quantum Apex 3.5 x 12 mm և NC Quantum Apex 3.75 x 15 mm բալոններով: Այնուհետև կատարվել է (LM)-ի մոտակա հատվածի ստենտավորում Liberte 4.0 x 16 mm ոչ դեղապատ ստենտով (BMS): Արդյունքում լավ անտեգրատ հոսքով (TIMI III):

 

Այսպիսով, մեծ դժվարությամբ հաջողվեց փրկել հիվանդի կյանքը:

 

 


21/04/2017թ. Այսինքն մոտ մեկ տարի երեք ամիս անց կատարվել է սելեկտիվ ռեկորոնարոգրաֆիա, ինչի արդյունքում հայտնաբերվել է. ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM)- աթերոսկլերոտիկ կրակալված (կալցիֆիկացված) է, մոտակա հատվածում վաղ իմպլանտացված` Liberte 4.0 mm x 16 mm ոչ դեղապատ ստենտը (BMS) / 12.01.2016 թ./ լիարժեք անցանելի է, ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD)- դիֆուզ աթերոսկլերոտիկ կրակալված (կալցիֆիկացված) է, օստեալ և մոտակա հատվածներում վաղ իմպլանտացված` Liberte 3.5 mm x 16 mm ոչ դեղապատ ստենտը (BMS) / 12.01.2016 թ./ անցանելի է, ստենտի միջին հատվածում նեղացած է՝ 70%: Մնացած կորոնար անոթները նույն վիճակում են, ինչ կատարվել էր 12.01.2016 թ.:

 

Պացիենտին և հարազատներին առաջարկվել է կատարել սրտային վիրաբույժի խորհրդատվություն կամ ստենտավորում, որից հրաժարվել են ֆինանսական պատճառներից ելնելով: Սակայն պացիենտը գտնվում է դինամիկ հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում: Ներկայում սրտային գանգատներ չի նշում

Ինտերվենցիոն սրտաբան՝
Պողոս Հրայրի Սարգիսյան
«ԱՐՄԵՆԻԱ» ՀԲԿ


25.12.2017