«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման թեստ

Տղամարդկանց շրջանում հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Այն զարգանում է 45-50 տարեկանից հետո` օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային հավասարակշռության խախտման հետևանքով:

 

Միզարձակության իրիտատիվ (հաճախամիզություն, գիշերային հաճախամիզություն և այլն ) և օբստրուկտիվ (միզապարկի կիսադատարկման զգացողություն, մեզի շիթի բարակում և թուլություն, դժվարամիզություն  և այլն) սիմպտոմների ժամանակ օգտագործվում է  IPSS հարցաշարը, որը ներառում է 7 հարց: Պատասխանելով այդ հարցերին հիվանդը ստանում է իր միզարձակության սուբյեկտիվ գնահատականը: Ստորև ներկայացված է IPSS հարցաշարը: Ձեզ հնարավորություն է տրվում ինքնուրույն պատասխանել հարցերին:

 

Ստորև նեկայացված թեստերի պատասխանները նշեք` սեղմելով համապատասխան շրջանակը:

1.

Շագանակագեղձի ախտանիշների գնահատման միջազգային համակարգ (IPSS սանդղակ)

1.1
Վերջին ամսվա ընթացքում որքա՞ն հաճախ եք միզարձակությունից հետո ունեցել միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն
1.2
Վերջին ամսվա ընթացքում եղե՞լ է Ձեզ մոտ միզելու ցանկություն ավելի հաճախ,քան վերջին միզարձակությունից 2 ժամ անց
1.3
Վերջին ամսվա ընթացքում որքա՞ն հաճախ եք ունեցել ընդհատվող միզարձակություն
1.4
Վերջին ամսվա ընթացքում որքա՞ն հաճախ եք ունեցել միզարձակության պահանջը արգելակելու դժվարություն
1.5
Վերջին ամսվա ընթացքում որքա՞ն հաճախ եք ունեցել թույլ շիթով միզարձակություն
1.6
Վերջին ամսվա ընթացքում դուք հարկադրված եղե՞լ եք գիշերը վեր կենալ անկողնուց միզելու նպատակով
1.7
Վերջին ամսվա ընթացքում կարիք ունեցե՞լ եք միզարձակությունը սկսելու համար լարել որովայնը
1.8
Ինչպե՞ս կվերաբերվեիք այն փաստին, եթե ներկայում Ձեր ունեցած խնդիրներով ստիպված լինեիք ապրել մինչև Ձեր կյանքի վերջը