«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Որքանո՞վ է Ձեր օրգանիզմը պատրաստ պայքարելու մրսածության դեմ

Ցուրտ, քամոտ եղանակը միշտ ուղեկցվում է հաճախակի մրսածություններով: Անցեք թեստը և իմացեք, թե որքանով է Ձեր օրգանիզմը պատրաստ նման փորձության:

1.

Որքանո՞վ է Ձեր օրգանիզմը պատրաստ պայքարելու մրսածության դեմ

1.1
Արդյո՞ք Ձեր քնի տևողությունը միջինում կազմում է օրական վեց-յոթ ժամից ոչ պակաս:
1.2
Արդյո՞ք առավոտյան մեծ դժվարությամբ եք արթնանում, նույնիսկ զարթուցիչի զանգելուց հետո:
1.3
Հաճա՞խ եք քնելու հետ կապված խնդիրներ ունենում:
1.4
Համաձա՞յն եք, որ ավելի լավ է հինգ րոպե ավելի անկողնում մնալ, քան կոնտրաստային ցնցուղ ընդունել:
1.5
Ձեր աշխատանքը նստակյա՞ց է:
1.6
Սիրու՞մ եք սպորտը, կանոնավոր մարզվո՞ւմ եք կամ մարզասրահ այցելում:
1.7
Հաճա՞խ են գլխացավերը (գլխապտույտներն) անհանգստացնում:
1.8
Ժամանակ առ ժամանակ զգո՞ւմ եք ուժեղ սրտխփոց՝ առանց ակնհայտ հուզական կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության:
1.9
Փողոցում Ձեր ձեռքերն ու ոտքերն արա՞գ են սառչում ՝ անկախ տաք հագուստի և կոշիկի առկայությունից:
1.10
Ծխու՞մ եք:
1.11
Հազվադե՞պ եք մաքուր օդում լինում:
1.12
Հաճա՞խ են Ձեր կյանքում սթրեսներ լինում:
1.13
Դուք կոփո՞ւմ եք Ձեր օրգանիզմը:
1.14
Ձեր սննդակարգում մի՞շտ է միրգ և բանջարեղեն լինում:
1.15
Փորձո՞ւմ եք հետևել ճիշտ սննդակարգի:
1.16
Ձեր քաշը նորմայի սահմաններո՞ւմ է:
1.17
Ժամանակ ունենո՞ւմ եք աշխատանքային օրվա ավարտին հանգստանալու համար:
1.18
Դուք դյուրագրգի՞ռ եք դարձել, և նույնիսկ ամենափոքր տհաճությունները ցավոտ եք ընդունում:
1.19
Երբեմն զգո՞ւմ եք հանկարծակի հոգնածություն, նույնիսկ, եթե շատ չեք աշխատել:
1.20
Տառապու՞մ եք քրոնիկական հիվանդություններով: