«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Ունե՞ք, արդյոք, օստեոպորոզ

Օստեոպորոզը հիվանդություն է, որի ժամանակ ոսկրերը դառնում են դյուրաբեկ, քանի որ ոսկրային հյուսվածքը բարակում է, ինչն էլ բերում է կոտրվածքների առաջացման և ոսկրերի ձևախախտման: Օստեոպորոզը հաճախ հանդիպում է կանանց և տարեց մարդկանց մոտ: 

 

Ոսկրային հյուսվածքի խտությունը ստուգելու համար գոյություն ունի հետազոտման հատուկ ռենտգենաբանական եղանակ՝ դենսիտոմետրիա:


Սակայն ինքներդ կարող եք անցնել մինի թեստ: Պատասխանելով բոլոր հարցերին՝ Դուք կկարողանաք հասկանալ, արդյո՞ք կալցիումի պակաս կա Ձեր օրգանիզմում և արդյո՞ք դրանից չի տուժում Ձեր ոսկրային հյուսվածքը, ձեռնարկե՞լ միջոցառումներ օստեոպորոզի զարգացումը կանխարգելելու նպատակով:

 

1.

Ունե՞ք, արդյոք, օստեոպորոզ

1.1
Եթե Դուք ունեք նուրբ մարմնակառուցվածք
1.2
Եթե Ձեր մազերը բնատուր բաց գույն ունեն կամ ունեք շատ սպիտակ մաշկ
1.3
Ձեզ մոտիկ հարազատները տառապում են օստեոպորոզով
1.4
Դուք ինտենսիվորեն սպորտով եք զբաղվում
1.5
Մշտապես ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեք
1.6
Սպիրտի չարաշահում
1.7
Հաճախ եք թունդ սուրճ խմում
1.8
Սիրում եք գազավորված ըմպելիք
1.9
Չեք սիրում կամ, պարզապես, չեք ուտում կաթնաշոռային մթերք
1.10
Ունեմ թուլություն աղի սննդի հանդեպ
1.11
Տարվում եք բեռնաթափման սննդակարգերով կամ հաճախ քաղցած եք մնում
1.12
Ծխում եք
1.13
Վարում եք քիչ շարժուն կենսակերպ
1.14
Երկարատև ընդունում եք գլյուկոկորտիկոստերոիդներ (պրեդնիզոլոն, հիդրոկորտիզոն)
1.15
Դուք ունեք վահանաձև գեղձի գերֆունկցիա
1.16
Առաջին դաշտանը Ձեզ մոտ եղել է 17 տարեկանից հետո
1.17
Դուք նկատել եք, որ կյանքի ընթացքում Ձեր հասակը կարճացել է (3սմ-ից քիչ)
1.18
Ձեզ մոտ արդեն դաշտանադադար է
1.19
Վերջին դաշտանից հետո անցել է