«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Գնահատեք Ձեր հոգեկան և ֆիզիկական վիճակը

Գիսենյան հարցաշար


Հարմարեցված է Վ.Մ. Բեխտերեվի անվան հոգենյարդաբանական ինստիտուտում: Այն բնորոշում է ֆիզիկական ինքնազգացողությամբ պայմանավորված հուզական գանգատների ինտենսիվությունը:


Մարդու ֆիզիկական վիճակն ազդում է նրա վարքի հուզական կողմի վրա: Սա հոգեկանի վրա մարմնականի ազդեցության հետևանքն է: Սակայն հնարավոր է նաև հակառակ ազդեցությունը. անձի մոտ հուզական ապրումները կարող են հետք թողնել ֆիզիկական վիճակի վրա:


Վարքագծի հուզական ստերեոտիպը ճնշող ազդեցություն է թողնում օրգանական վիճակների ընկալման վրա:


Բժշկության մեջ գոյություն ունի «հիվանդության սուբյեկտիվ մակարդակ» հասկացությունը: Ի տարբերություն մարմնական խանգարումների օբյեկտիվ պատկերի, սուբյեկտիվ մակարդակն արտացոլում է, թե ինչպես է հիվանդն իր առողջական վիճակը հուզականորեն մեկնաբանում:

 

Այսպիսով, յուրաքանչյուր առանձին զգացողություն ուղեկցվում է սուբյեկտիվ հուզական ընկալմամբ, իսկ այդպիսի զգացողությունների համագումարը բնորոշում է սուբյեկտիվ հիվանդության ինտենսիվությունը:


Ֆիզիկական վիճակով պայմանավորված հուզական գանգատների ինտենսիվության գումարային գնահատականը ստեղծում է ինքնուրույն և բավականին զգալի գործոն, որը բնորոշում է անձի հոգեբանական վիճակը:


Խոսքը ցանկացած անձի մասին է, և ո՛չ միայն հիվանդ կամ բժշկի դիմած մարդու մասին: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրն այս կամ այն չափով անհանգստացած է իր առողջությամբ  և տառապում է որևէ հիվանդությամբ, որն առօրյա կյանքում շրջապատի հետ շփման ընթացքում ստեղծում է հուզական հոգեմարմնական ֆոն:


Ձեզ առաջարկվում է հարցաշար, որը կբնորոշի ֆիզիկական ինքնազգացողությամբ պայմանավորված հուզական գանգատների ինտենսիվությունը:


Նշված հիվանդությունը գնահատեք հետևյալ սանդղակով՝ 0՝ ոչ, 1՝ քիչ, 2՝ որոշ չափով, 3՝ զգալի, 4՝ ուժեղ:

1.

Գնահատեք Ձեր հոգեկան և ֆիզիկական վիճակը

1.1
Ունենու՞մ եք թուլության զցացողություն
1.2
Ունենու՞մ եք սրտխփոց, անկանոն սրտխփոց կամ սրտի կանգ
1.3
Ունենու՞մ եք ճնշվածության կամ որովայնի լիքը լինելու զգացողություն
1.4
Ունենու՞մ եք բարձր արտահայտված քնկոտություն
1.5
Ունենու՞մ եք հոդերի և վերջույթների ցավ
1.6
Ունենու՞մ եք գլխապտույտ
1.7
Ունենու՞մ եք մեջքի ցավ
1.8
Ունենու՞մ եք ցավ պարանոցի և ուսերի շրջանում
1.9
Ունենու՞մ եք փսխում
1.10
Ունենու՞մ եք սրտխառնոց
1.11
Ունենու՞մ եք կոկորդի կծկման կամ սպազմի զցացողություն
1.12
Ունենու՞մ եք գխտոց
1.13
Ունենու՞մ եք այրոց և թթվային գխտոց
1.14
Ունենու՞մ եք գլխացավեր
1.15
Ունենու՞մ եք արագ հյուծվածություն
1.16
Ունենու՞մ եք հոգնածություն
1.17
Ունենու՞մ եք գիտակցության մթագնում
1.18
Ունենու՞մ եք ոտքերի ծանրության և հոգնածության զգացողություն
1.19
Ունեցե՞լ եք թուլություն
1.20
Ունենու՞մ եք ծակոցներ և ճնշող ցավեր կրծքավանդակի շրջանում
1.21
Ունենու՞մ եք ցավեր որովայնում
1.22
Ունենու՞մ եք շնչահեղձության զգացողություն
1.23
Ունենու՞մ եք գլխում ճնշման զգացողություն
1.24
Ունենու՞մ եք սրտային նոպաներ