«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Կյանքի որակի մաշկաբանական ինդեքս

Ալերգոդերմատոզները և անհայտ ծագման մաշկային քրոնիկական հիվանդությունները՝ ալերգիկ և ատոպիկ դերմատիտը, պսորիազը, էկզեման և այլն, մաշկաբանական հիվանդությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում:


Այս բոլոր հիվանդությունները զգալի ազդեցություն են թողնում կյանքի որակի վրա՝ հիվանդներին պատճառելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական անհարմարություն: Մաշկի ցանկացած խնդիր դառնում է հաղորդակացման դժվարեցման պատճառ , նվազեցնում է ինքնագնահատականը և բերում է դեպրեսիաների և պսիխոզների առաջացման:


Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսը  կիրառվում է ( The Dermatology Life Quality Index (DLQI)) մաշկաբանների կողմից՝ հիվանդի կյանքի տարբեր ասպեկտների վրա մաշկային հիվանդության բացասական ազդեցության աստիճանը գնահատելու համար՝ բնութագրելով նրա կյանքի որակն ընդհանուր առմամբ: Ինդեքսը մշակվել է Ուելսի համալսարանի մասնագետների կողմից  (Հեղինակային իրավունքը պատկանում է  AY Finlay, Gk Khan,  1992թ., Ապրիլ):


Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսը  կարող է կիրառվել որպես մաշկային հիվանդության բուժման արդյունավետության գնահատման չափանիշ:


Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսի որոշման հարցաթերթիկը նախատեսված է 16 տարեկանից բարձր հիվանդների համար: Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսի  հարցաթերթիկի հարցերն անմիջապես ուղղված են հիվանդին, այդ պատճառով հարցերին պետք է պատասխանի հենց ինքը:

1.

Կյանքի որակի մաշկաբանական ինդեքս

1.1
Վերջին շաբաթվա ընթացքում զգացե՞լ եք արդյոք ցավ, այրոց կամ ցավոտություն:
1.2
Հայտնվե՞լ եք արդյոք անհարմար վիճակի կամ շփոթության մեջ Ձեր մաշկի վիճակի պատճառով:
1.3
Որքանո՞վ են Ձեր մաշկի խնդիրները խանգարել Ձեզ զբաղվել տան մաքրությամբ կամ գնումներով:
1.4
Վերջին շաբաթվա ընթացքում որքանո՞վ է Ձեր մաշկի վիճակն անդրադարձել Ձեր հագուստի ընտրության վրա:
1.5
Անցյալ շաբաթվա ընթացքում որքանո՞վ է Ձեր մաշկի վիճակն անդրադարձել Ձեր հանգստի և հասարակական ակտիվության վրա:
1.6
Նախորդ շաբաթվա ընթացքում Ձեր մաշկի վիճակը խանգարե՞լ է Ձեզ զբաղվել սպորտով:
1.7
Ձեր մաշկի վիճակի պատճառով բացակայե՞լ եք արդյոք դասերից կամ աշխատանքից:
1.8
Եթե Դուք պատասխանել եք «ոչ», ապա որքանով է Ձեզ անհանգստացրել Ձեր մաշկի վիճակը աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում:
1.9
Ազդե՞լ է, արդյոք, Ձեր մաշկի վիճակը Ձեր հարազատների, գործընկերների, ընկերների հետ փոխհարաբերությունների վրա անցյալ շաբաթվա ընթացքում :
1.10
Որքանո՞վ են Ձեր մաշկի խնդիրները անդրադարձել Ձեր սեռական կյանքի վրա:
1.11
Անցյալ շաբաթվա ընթացքում որքանո՞վ է Ձեր մաշկային հիվանդության բուժումը Ձեզ անհարմարություն պատճառել, ժամանակ խլել, ստեղծել խնդիրներ: