«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Սթրես

Սթրեսը մարդուն վերահաս վտանգից պաշտպանելու բնական պատասխանն է: Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ցանկալի կլինի այն պակասեցնել կամ, ընդհակառակն, վերահսկել, կառավարել:

 

Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհներ կան` առողջ և անառողջ: Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանաք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարվող սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:

 

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ, կենսաբան Հանս Սելյեն: 


Նա տարբերակում էր էուսթրեսը (eustress) դիսթրեսից (distress): Ըստ Սելյեի, սթրեսն օրգանիզմի ոչ յուրահատուկ պատասխան ռեակցիան է միջավայրի ցանկացած փոփոխության` յուրահատուկ ազդակների: Սթրես առաջացնող պատճառը համարվում է «սթրեսոր»:

Հարմարվելու պահանջ առաջացնում են օրգանիզմի վրա ազդող բոլոր ազդակները և, անկախ իրենց արդյունքից, վերականգնում են օրգանիզմի նորմալ վիճակը` հավասարակշռությունը (հոմեոստազը), որը խախտվում է ազդակի պատճառով: Հենց այդ ոչ յուրահատուկ պահանջը, ըստ Սելյեի, սթրեսի էությունն է:

Ավելի հետաքրքիր կլինի ճանաչել սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան ծանոթանալ նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին:

 

Առաջարկում ենք ժամանակ տրամադրել և փորձել գնահատել Ձեր` սթրեսի ենթարկվելու աստիճանը:

 

Եթե նշված 5 ուղղություններից որևէ մեկի բոլոր պատասխանները «այո» և «երբեմն» են, ապա փորձեք հասկանալ, թե ինչը կարող էր դրան նպաստել:

 

1.

Ֆիզիկականի հետ կապված մարմնական հակազդեցություններ

1.1
Գլխացավ կամ գլխապտույտ
1.2
Մարսողության խանգարումներ
1.3
Քրտնարտադրություն
1.4
Քնելու դժվարություններ
1.5
Շնչարգելություն
1.6
Մեջքի ցավեր
1.7
Ուսի և պարանոցի ցավեր
1.8
Սրտի աշխատանքի արագացում
1.9
Հոգնածություն
1.10
Խշշոց ականջներում
1.11
Ձեռքերի սառնություն
2.

Վարքային, որը կարող է կապված լինել գործողությունների հետ

2.1
Չափից ավելի ծխել
2.2
Գոռալ առանց լուրջ պատճառի
2.3
Քննադատական վերաբերմունք ուրիշների և ինքն իր նկատմամբ
2.4
Մատները կոտրատել, ոտքերը խփել
2.5
Ատամները կրճտացնել
2.6
Ալկոհոլը չարաշահել
2.7
Ուտել առանց անհրաժեշտության
2.8
Գործն ավարտին հասցնելու անկարողություն
2.9
Հանգիստ նստելու անկարողություն
2.10
Եղունգները կրծել
3.

Հուզական, որը կարող է կապված լինել զգացմունքների հետ

3.1
Լաց
3.2
Նյարդայնություն, անհանգստություն
3.3
Ձանձրույթ, կարծես ամեն ինչ իմաստազուրկ է
3.4
Պայթյունավտանգ, պոռթկուն
3.5
Անզոր է փոփոխություններ անել
3.6
Ճնշվածության զգացում
3.7
Բարկություն
3.8
Մենակություն
3.9
Դժբախտ` առանց պատճառի
3.10
Հեշտությամբ հուսահատվող
4.

Ճանաչողական, որը կարող է կապված լինել գիտենալու և հասկանալու հետ

4.1
Հստակ մտածելու անկարողություն
4.2
Մոռացկոտություն
4.3
Ստեղծագործելու պակաս
4.4
Հիշողության կորուստ
4.5
Որոշումներ կայացնելու անկարողություն
4.6
Փախուստի դիմելու մտքեր
4.7
Շարունակական անհանգստություն
4.8
Հումորի զգացման կորուստ
4.9
Ավելորդ սևեռուն մտքեր
5.

Հոգևոր, որը կարող է կապված լինել համոզմունքների և արժեքների հետ

5.1
Անտարբերություն
5.2
Դատարկության զգացում
5.3
Նպատակի բացակայություն
5.4
Արժանապատվության պակաս
5.5
Ամոթի զգացում
5.6
Հուսահատություն
5.7
Մեկուսացում
5.8
Պայքարելու անկարողություն
5.9
Տատանվող
5.10
Ուժի բացակայություն