«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Մեր մասին

Օրգանիզմը համակարգված օրգանական մարմին է՝ մարդու հոգեֆիզիկական հատկությունների ամբողջություն, ի սկզբանե սահմանված գործունեության մեխանիզմ, անընդհատ շարժման և գործողության մեջ գտնվելու համակարգ, որտեղ յուրաքանչյուր օրգան իր դերն ու նշանակությունն ունի:

 

Այսպիսին է նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ), մի ամբողջական օրգանիզմ, որտեղ հոգու արտահայտության  կարևոր դրսևորումը բուժանձնակազմի հոգատարությունն ու պատրաստակամությունն է: Օրգանիզմ, որտեղ յուրաքանչյուր օրգանի ճիշտ գործունեության արդյունքում ստեղծվում է առողջ և կատարյալ համագործակցություն ու արդյունք, և որում մեծ դերակատարումը բժիշկների պրոֆեսիոնալիզմն է, առանց որի «կանգ» կլիներ:

 

«Արմենիա» ՀԲԿ

 

Յուրաքանչյուր օրգանիզմ ուժեղ և առողջ է այնքանով, որքանով ուժեղ է այնտեղ տեղի ունեցող ցանկացած փոփոխության, խախտման ճիշտ ախտորոշման օղակը: Այստեղ ևս չենք կարող չնշել ախտորոշիչ կենտրոնի նորագույն սարքավորումներով և լավագույն մասնագետներով հագեցվածության փաստը՝ գիտակցելով և կարևորելով ախտորոշման դերն ու նշանակությունը:

 

Բոլորովին վերջերս ախտորոշիչ կենտրոնը հագեցվել է Toshiba ընկերության Aquilion one մոդելի համակարգչային շերտագրման սարքով, որը Հայաստանում միակն է: Այն կատարում է 640 շերտագրում և աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Արդեն գործում է Aplio 500 սարքավորումը՝ 4D հետազոտություն կատարելու հնարավորությամբ:

 

Ախտորոշիչ կենտրոնում գործում է Roche- Cobas C311, E411, Sysmex XS X500 ընկերությունների արտադրության գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը  հնարավորություն է տալիս հայտնաբերել բազմաթիվ հիվանդությունների առաջացման պաթոգենետիկ գործոնները և արմատապես փոխել բուժման ընթացքը: Կենսաքիմիական լաբորատորիայում տեղադրված Cobas C311 սարքը 1 ժամում կատարում է թվով 300 հետազոտություն:

 

«Արմենիա» ՀԲԿ

 

Անհրաժեշտ է նաև նշել, որ թեստերի 73%-ը հնարավոր է իրականացնել 5 և պակաս միկրոլիտր շիճուկի առկայության դեպքում, որը հատկապես անփոխարինելի է մանկաբուժության պրակտիկայում: Սարքը հնարավորություն ունի իրականացնել ավելի քան 200 թեստ` 1 հետազոտության վրա ծախսելով 7-15 րոպե:

 

Cobas E411 սարքը, որը տեղադրված է իմունոլոգիական լաբորատորիայում, հնարավորություն  տալիս 1 ժամում  85 հետազոտություն կատարել՝ ապահովելով հետազոտության կատարման բարձր արագություն 9-18 րոպեների ընթացքում:

 

Այս բոլոր սարքավորումներն ունեն որակի հսկման ներքին համակարգ: Շնորհիվ մեքենայացված համակարգով գործող սարքավումների և հմուտ մասնագետների, ապահովվում է հետազոտության արդյունքների բարձր հուսալիություն, կարճ ժամանակահատվածում կատարվում մաքսիմալ ճշգրիտ, այդ թվում նաև բացառիկ հետազոտություններ: Կենտրոնը եզակիներից է, որտեղ կատարվում են ախտորոշիչ և թերապևտիկ էնդոսկոպիկ  միջամտություններ: Olympus ընկերության CV 150 տեսահամակարգով գործող էնդոսկոպիկ սարքի օգնությամբ առաջին անգամ «Արմենիա» ՀԲԿ-ում են իրականացվել և շարունակում են կատարվել այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են՝ ստամոքսի և կերակրափողի վարիկոզ երակների բուժումը լիգավորման եղանակով, ստամոքսային ուղու ստենտավորումը, բալոնային դիլատացիան:

 

Ներկայում «Արմենիա» ՀԲԿ-ն համալրված է Հայաստանում եզակի Simens ընկերության Artis Zee մոդելի  անգիոգրաֆիկ սարքով, որի օգնությամբ մատուցվում է նոր ծառայություն: Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ո՛չ միայն սրտի կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ կորոնարոգրաֆիա, կորոնար զարկերակների անգիոգրաֆիա՝ բալոնային դիլատացիա, ստենտավորում, սրտի խոռոչների ներանոթային հետազոտություն, աորտայի և նրա ճյուղերի անգիոգրաֆիա, այլ նաև քնային զարկերակների, վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա, բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում:

 

Անգիոգրաֆիկ ծառայությունն իրականացնելու համար սերտ համագործակցում են ինտերվենցիոն սրտաբաններն ու անոթային վիրաբույժները: Կատարվում են բարդ էնդովասկուլյար միջամտություններ սրտի կորոնար անոթների և պերիֆերիկ զարկերակների վրա, ինչպես նաև Cava Filter իմպլանտացիա, որը լողացող (ֆլոտացիոն) թրոմբների առկայության դեպքում տեղադրվում է ստորին սիներակում, ստորին վերջույթների խորանիստ երակներում՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիկ բարդության կանխարգելման նպատակով:

 

«Արմենիա» ՀԲԿ   «Արմենիա» ՀԲԿ


«Արմենիա»  ՀԲԿ-ում գործող ընդհանուր վիրաբուժական կլինիկան ևս մեծ հաջողությունների է հասել և հանրապետությունում  առաջատար դիրք է զբաղեցնում ստոծանիական և աճուկային ճողվածքների լապարոսկոպիկ բուժման գործընթացում:

 

Առ այսօր միայն «Արմենիա»  ՀԲԿ-ում է կատարվում աճուկային ճողվածքների լապարասկոպիկ TEP մեթոդով միջամտություն ֆրանսիական Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով, որը համարվում է աշխարհում ամենահուսալի մեթոդներից մեկը:

 

Միայն «Արմենիա» ՀԲԿ-ում են իրականացվում կերակրափողի և ստամոքսի 24-ժամյա pH-մոնիտորինգ, կերակրափողի իմպենդանսոմետրիա, որոնք անհրաժեշտ և անփոխարինելի են ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ախտորոշման և բուժման գործընթացում:

 

«Արմենիա» ՀԲԿ

 

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատել և շարունակում է ծավալել իր գործունեությունը որպես ամբողջական օրգանիզմ՝ բոլոր օրգան-համակարգերով: