«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Ընդունարան

 

 

«Արմենիա» ՀԲԿ-ն գործում է հիվանդանոցի հիմնադրման պահից: 2011 թվականից այն ղեկավարում է Կարինե Խաչիկի Աբաջյանը: Ընդունարանը գործում է շուրջօրյա և ընդունում է հիվանդներ ինչպես ք. Երևանից, այնպես էլ մարզերից ու Արցախից:

 

Ընդունարան պացիենտներն ընդունվում շտապ օգնության ծառայության միջոցով կամ` ինքնուրույն:

 

Ընդունարանը համագործակցում է հիվանդանոցում գործող բոլոր բաժանմունքների հետ, որը հնարավորություն է տալիս հիվանդի ընդունարան մուտք գործելուն պես հրավիրել համապատասխան մասնագետի, ում խորհրդատվությունից հետո կազմակերպվում է ստացիոնար կամ ամբուլատոր սպասարկում:

 

Ընդունարանին կից գործում են. գինեկոլոգիական, ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրոսրտագրության կաբինետներ, վիրակապարան և շտապօգնության ծառայություն:

 

Լինելով հիվանդանոցի անբաժան և կարևորագույն մաս, ամբողջ անձնակազմը մեծ պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին` լինելով զգոն, ուշադիր և պատրաստ դիմակայելու ցանկացած խնդրի: