«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Էխոսրտագրության և ֆունկցիոնալ ախտորոշման բաժին

 

 

«Արմենիա» ՀԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժնում, որն իր գործունեությունը ծավալում է 2001 թվականից, գործում է էխոսրտագրության  ծառայությունը և իրականացնում է ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստը: Տրեդմիլ թեստը կատարվում է ընտրողաբար և ոչ բոլոր պացիենտներին է առաջարկվում: 

 

  Էխոսրտագրություն

Էխոսրտագրությունը ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ պացիենտի մոտ սրտային ախտաբանության որևէ կասկած կա: Այն թույլ է տալիս գնահատել սրտի ներքին կառուցվածքը՝ սրտի խոռոչները (ձևը, չափերը), սրտամկանի վիճակը  և կծկողական ֆունկցիան (հատկապես կարևոր է կաթվածի ժամանակ. որոշում է օջախի տեղը, թույլ է տալիս գնահատել հիվանդության ծանրությունը), փականային ու ենթափականային կառույցները (հատկապես կարևոր է ռևմատիկ, ձեռքբերովի և բնածին հիվանդությունների/արատների  դեպքում և հետագա բուժման մարտավարությունը որոշելու համար:


Էխոսրտագրության համար կարևոր է սարքի որակը, քանի որ տարեցտարի հայտնվում են առավել բարձրորակ սերնդի սարքեր, իսկ այստեղ ցանկալի է օգտագործել ախտորոշման բոլոր հնարավորությունները:


«Ամրենիա» ՀԲԿ ախտորոշիչ կենտրոնի գունավոր էխոկարդիոգրաֆը «Siemens» ընկերության արտադրության է: Այն ձեռք է բերվել 2012 թվականին, և իր սերնդի մեջ լավագույնն է: Այս սարքի հնարավորությունները թույլ են տալիս շատ նուրբ կառուցվածքային առանձնահատկություններ ախտորոշել:


Հիմնադրման օրվանից առայսօր «Արմենիա» ՀԲԿ ախտորոշման կենտրոնի  Էխոսրտագրություն էխոսրտագրության և ֆունկցիոնալ ախտորոշման բաժնի ղեկավարը սրտաբան Լիլիթ Ռամազյանն է:


Էխոսրտագրությունը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ ախտորոշել սրտի փականային հիվանդությունները (այդ թվում` ռևմատիկ և ոչ ռևմատիկ արատներ), սրտի բնածին արատները, սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիկ հիվանդությունը, սրտի առիթմիաները  և այլ ձեռքբերովի սրտային հիվանդություններ:


Մեծ դեր ունի էխոսրտագրությունը սրտամկանի ինֆարկտի ժամանակ և նրանից օրեր անց հիվանդների բուժման ու հսկողության գործում: Այն նպաստում է ո՛չ միայն բուժման ադեկվատ գործընթացին, այլ նաև կանխարգելիչ նշանակություն ունի: Հետինֆարկտային շրջանում  և կորոնար անոթների ստենտավորում կատարելուց  հետո հիվանդը, սովորաբար, մի քանի անգամ էխոսրտագրության հետազոտության կարիք է ունենում:


Էխոսրտագրություն կատարվում է նաև այլ հիվանդություններով` հատկապես շաքարային դիաբետով, արթրիտներով, երիկամային և թոքային հիվանդություններով տառապող հիվանդներին:


Տրեդմիլ-թեստ հետազոտորթյունը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում սրտի և անոթների աշխատանքի գրանցումն է և ստացված տվյալների վերլուծությունը: Այդ տվյալները հատկապես կարևոր են սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման գործընթացում և սրտամկանի ինֆարկտից կամ կորոնար ստենտավորումից հետո պատշաճ հսկողություն ապահովելու համար:

 

 

«Արմենիա» ՀԲԿ , Էխոսրտագրության և ֆունկցիոնալ ախտորոշման բաժին«Արմենիա» ՀԲԿ , Էխոսրտագրության և ֆունկցիոնալ ախտորոշման բաժին


Տրեդմիլ թեստը կատարվում է նաև նեյրո-ցիրկուլյատոր դիստոնիաների ժամանակ, երբ կարևորված են զարկերակային ճնշման  արտասովոր տատանումները, նաև սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերելը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում: