Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
2005 թվականից «Արմենիա» ՀԲԿ գործում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը, որը ՀՀ տարածքում գործող առաջատար բաժանմունքներից է: Այն հագեցված է լավագույն բժշկական սարքերով:
Բաժանմունքում բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ իրականացվում են վնասվածքների և օրթոպեդիկ հիվանդությունների լայն սպեկտրի միջամտություններ: Վիրահատությունների ժամանակ օգտագործվում են միայն հայտնի արտասահմանյան ընկերությունների որակյալ իմպլանտներ (Jonhnson&Jonhnson, SYNTHES, A.O, STORZ և այլն):
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատություննեը.
- վերին և ստորին վերջույթների բոլոր տեսակի վնասվածների վիրահատական բուժում,
- կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,
- ծնկան հոդի արթրոսկոպիկ միջամտություններ,
- վերին և ստորին վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
- վերին և ստորին վերջույթների երկարացում և դեֆորմացիանների շտկում:
Բաժանմունքը համագործակցում է Գերմանիայի և Ռուսաստանի Դաշնության առաջատար բժշկական կենտրոնների հետ, որտեղ բաժանմունքի մասնագետները նաև վերապատրաստվում են:
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում աշխատում է հինգ օրթոպեդ-վնասվածքաբան: Երեք մասնագետներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն:
