Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Հերպեսի և քաղցկեղի «աշխատանքի մեթոդը» նույնն է
Մաունտ- Սինայի /ԱՄՆ/ հետազոտողները առաջին անգամ ցույց են տվել, որ բոլորին հայտնի հերպեսի վիրուսը իր բազմացման համար օգտագործում է РНК-ի հնագույն տեսակը, որը մի քանի միլիոն տարի առաջ է ի հայտ եկել...##: Դա մարդու РНК-սատտելիտ 2-րդ-ն է (РНК HSATII):
Ավելի հետաքրքրականն այն է, որ այդ նույն РНК-ն օգտագործում են նաև քաղցկեղային բջիջները: Մեր օրգանիզմում РНК HSATII-ն սովորաբար ակտիվ չէ, բայց ամեն ինչից պարզ է, որ հերպեսի վիրուսը և քաղցկեղի բջիջները սովորել են այն ակտիվացնել: Դրա օգնությամբ նրանք ներդրվում են օրգանիզմ և սկսում են բազմանալ:
Հետազոտողները կարծում են, որ և հերպեսը, և քաղցկեղը ՛՛գտել են այդ РНК-ի հետքը՛՛, քանի որ նրանք երկուսն էլ խելացի են և փորձում են բոլոր հնարավոր միջոցները՝ բազմացման և օրգանիզմում տարածվելու համար: Հնարավոր է նաև, որ դա միայն պատահական համընկնում է: Բայց չի կարելի և բացառել, որ հերպեսն ու քաղցկեղը ավելի սերտ են կապված, քան մենք կարծում ենք:
Գիտնականների խոսքով ՛՛ուռուցքների էվոլուցիան կարող է մեզ տալ վիրուսների զարգացման ավելի խորը ընկալում՛՛: Բայց դա էլ ամենը չէ. հետազոտության արդյունքները կողմնակի կերպով հաստատում են, որ հերպեսի վիրուսը ընդունակ է մանիպուլացիայի ենթարկել իմուն համակարգը այնպես, որ արդյունքում խոցային կոլիտ և նեյրոդեգեներատիվ հիվանդություններ /Այցհեյեր և այլն/ զարգանան:
Ի միջի այլոց, դեմենցիայի և հերպեսի միջև կապն արդեն ապացուցված է, մնում է միայ գտնել այդ կապի մեխանիզմը:
Մասնագետները գտնում են, որ արված է քաղցկեղով և հերպեսով հիվանդների մոտ ախտորոշիչ գործիքների պոտենցիալ մշակման ճանապարհին առաջին քայլը՝ կապված РНК HSATII-ի հետ, ինչպես նաև РНК-ի օգտագործումը դեղորայքի համար որպես թիրախ:


