Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Վիտամին Ա՝ իմունիտետը և տեսողությունը պաշտպանված են
Վիտամին Ա-ն միկրոնուտրիենտ է, առանց որի անհնար է իմունային, վերարտադրողական համակարգերի, տեսողական օրգանների և անգամ գեների ակտիվության նորմալ գործունեությունը: Այն նաև պատասխանատու է մաշկի առողջության, առաձգականության համար:
Մարդուն օրական անհրաժեշտ է 700-900 մգ վիտամին Ա (ռետինոլ): Եթե ռետինոլի պարունակությունն օրգանիզմում նորմալ է՝ մաշկին պիգմենտային բծերի, ակնեի, պզուկների, չորության, թուլության արտահայտությունները նվազագույն են:
Վիտամին Ա-ի գործառույթները.
- մասնակցում է շարակցական հյուսվածքի, աճառների, ոսկրերի և հիալուրոնաթթվի առաջացմանը,
- անհրաժեշտ է առողջ նյութափոխանակության համար,
- մասնակցում է լիարժեք և համապատասխան իմունային ռեակցիայի ձևավորմանը,
- ապահովում է սեռական հորմոնների նորմալ սինթեզը,
- մասնակցում է օրգանիզմում ինտերֆերոնի և իմունոգլոբուլին Ա-ի արտադրությանը, այսինքն, պատասխանատու է իմունային համակարգի գործունեության համար,
- կարևոր է տեսողության պահպանման համար:
Վիտամի Ա-ի անբավարարության պատճառները.
- սննդի մեջ բանջարեղենի և մրգերի պակասը, որոնք բետա կարոտինի աղբյուր են, իսկ վիտամին Ա-ն օրգանիզմում առաջանում է բետա կարոտինից,
- սննդի հետ ճարպերի քիչ օգտագործումը (ռետինոլը ճարպալույծ վիտամին է, որը յուրացվում է միայն ճարպային կոմպլեքսում),
- վնասակար սովորությունները (ծխելը և ալկոհոլի հաճախակի օգտագործումը),
- հակաբիոտիկներով բուժումը:
Վիտամին Ա-ի պակասի հետևանքով առաջանում է.
- տեսողության վատացում, ընդ որում, առաջին ախտանշանը «հավկուրությունն» է, այսինքն, մթության մեջ տեսողության վատացումը,
- իմունային համակարգի խանգարումներ (ռետինոլի պակասի արդյունքում բարձրանում է վիրուսների և մանրէների նկատմամբ ընկալունակությունը),
- երեխաների մոտ աճի և ոսկրերի ձևավորման խանգարումներ:
Վիտամին Ա պարունակող մթերքներ.
բուսական.
- կանաչ և դեղին բանջարեղեն (գազար, դդում, քաղցր պղպեղ, բրոկոլի, կանաչ սոխ, կանաչեղեն),
- լոբազգիներ,
- մասուր
- չիչխան,
Կենդանական.
- ձկան յուղ,
- լյարդ,
- ձկնկիթ,
- կաթ,
- կարագ,
- մարգարին,
- թթվասեր,
- կաթնաշոռ,
- պանիր,
- ձվի դեղնուց:
Եվ, քանի որ, ռետինոլը յուրացվում է միայն ճարպային կոմպլեքսներում, այդ պատճառով պետք է օգտագործել նաև անհրաժեշտ քանակով բուսայուղ, թթվասեր կամ յոգուրտ:


