Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ինչպե՞ս բուժել կրունկի ոսկրակոշտուկները․ Նարեկ Մինասյան
Կրունկի շրջանում ուժեղ ցավերը հաճախ վկայում են կրունկի ոսկրակոշտուկների (կրունկի ոսկրախթան, պլանտար ֆասցիիտ) զարգացման մասին: Այն ոտնաթաթի ներբանային ապոնևրոզի (ֆասցիայի) բորբոքում է, որի հետևանքով ձևավորվում է կրնկային խիթ (пяточная шпора) ձևավորման:
Ներբանային ֆասցիան մեծ կապան է, որը պահում է ոտնաթաթի երկայնակի կամարը: Ոտնաթաթի ոսկրերի միմյանց նկատմամբ ոչ ճիշտ տեղակայման արդյունքում՝ քայլելու ընթացքում, տեղի է ունենում կապանի գերձգում` առաջացնելով մանր միկրոպատռվածքներ, այտուց և ցավ: Հաջորդիվ առաջանում է կրունկոսկրի օստեոֆիտ (ոսկրային գերաճի` «пяточная шпора»):
Պլանտար ֆասցիիտի զարգացմանը նպաստող գործոններն են.
- ոտնաթաթի բարձր կամ ցածր կամարը,
- ոտնաթաթի կամ սրունքի մկանների թուլությունը,
- կոշտ մակերեսին երկար կանգնելը, վազքը և քայլքը,
- ավելորդ քաշը կամ քաշի կտրուկ ավելացումը,
- անհարմար (բարձրակրունկ, տափակ ներբանով, սեղմող) կոշիկները,
- աքիլեսյան ջլի կամ սրունքի մկանների գերլարվածությունը:
Հետևաբար, այս հիվանդությամբ հիմնականում տառապում են
ոտնաթաթերի վրա մեծ ծանրաբեռնվածություն կրող մարդիկ: Հիմնական ախտանիշը քայլելիս ներբանի շրջանում ցավն է, որը հատկապես սկսում է երկար նստելուց կամ պառկելուց հետո ոտքի կանգնելու ժամանակ:
Հազվադեպ անհանգստացնում է երկար քայլելուց հետո:
Բորբոքային գործընթացը վերացնելուն ուղղված բուժումը պետք է ներառի.
- մշտական վարժություններ՝ոտնաթաթի և սրունքի արյան շրջանառությունը բարելավելու համար,
- արդյունավետ են տեղային սառեցման և մերսման համադրությունը` այտուցվածության վերացման նպատակով,
- ֆիզիոթերապևտիկ միջոցառումները,
- հորմոնալ դեղորայքի տեղային ներարկումը` համակցված հակաբորբոքային դեղերի ընդունման հետ,
- օրթոպեդիկ ներդիրների կրումը:
Հիվանդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում կոշիկների ճիշտ ընտրություն կատարել և ապահովել ոտնաթաթերի հանգիստը՝ հատուկ վարժությունների հետ զուգակցված:
Նարեկ Մինասյան
օրթոպեդ-վնասվածքաբան


