«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Կլինիկական դեպք․ ևս մեկ փրկված կյանք

Կլինիկական դեպք․ ևս մեկ փրկված կյանք

Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում 07.2023 թ.-ին կատարվել է հերթական բարդ վիրահատությունը:

 


Պացիենտ Բ.Գ., 52 տարեկան, վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ստամոքսի ելքային հատվածի մատանիաձև-բջջային քաղցկեղ ախտորոշմամբ, որը հաստատվեց մեր կլինիկայում կատարված հետազոտությունների արդյունքում: Նախատեսված էր կատարել գաստրէկտոմիա, սակայն վիրահատության ընթացքում պարզվեց որ ամբողջ ստամոքսը՝ մինչև կերակրափող, ինֆիլտրացված էր, պատերը՝ հաստացած, կոշտացած:

 

Ելնելով գործընթացի տարածվածությունից, կատարվեց գաստրէկտոմիա՝ կերակրափողի ստորին 1/3-ի ընդգրկումով, D2 լիմֆոդիսեկցիա ձևավորվեց էզոֆագո-էնտերոանաստամոզ՝ ծայրը կողքին /ըստ Դավիդովի/, միջգալարային Բրաունյան անաստամոզ՝ կողքը կողքին:

 

Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների։ Հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 10-րդ օրը բավարար վիճակում:

 

Վիրահատությունը կատարվել է վիրահատող Արմինա Ռ. Նալբանդյանի, օգնական Սարգիս Մ. Գևորգյանի, անեսթեզիոլոգ Տատյանա Լ.Զագինայլոյի կողմից։

27.07.2023