«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Ռևմատոլոգիական հիվանդությունները և ծովային հանգիստը․ հարցազրույց ռևմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ

Ռևմատոլոգիական հիվանդությունները և ծովային հանգիստը․ հարցազրույց ռևմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ

Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունները, և ինչպես են բնորոշվում:

Ռևմատոլոգիական հիվանդությունները բնորոշվում են շարակցական հյուսվածքի լոկալ կամ համակարգային ախտահարմամբ․ ախտահարում են հոդերը, անոթները և ներքին օրգանները, ընթանում են սրացումներով և ախտադադարներով։


Ռևմատոլոգիական հիվանդություններից առավել հաճախ մեր պոպուլացիայում հանդիպում են․

 

  • ռևմատոիդ արթրիտ,
  • օստեոարթրիտներ,
  • օստեոպորոզ,
  • համակարգային կարմիր գայլախտ,
  • համակարգային սկլերոդերմիա,
  • պոդագրա,
  • պարբերական հիվանդություն,
  • անկիլիզացնող սպոնդիլիտ։


Հանգստի ժամանակ ի՞նչ ախտանիշների դեպքում անհանգստանալ և դիմել բժշկի։


Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ կարող են դիտվել հետևյալ ախտանիշները․

  • հոդացավեր,
  • հոդերի շրջանում կարմրություն,
  • այտուց,
  • շարժման սահմանափակում,
  • մկանային կարկամություն,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
  • մարմնի ցանավորում,
  • ընդհանուր թուլություն։


Նշված ախտանիշներից որևէ մեկի դրսևորման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և ստանալ համապատասխան  բուժում։


Թույլատրելի՞ է․ արդյոք․ ռևմատոլոգիական հիվանդներին ծովային հանգիստ։


Ռևմատոլոգիական հիվանդությունները հիմնականում ունեն քրոնիկ ընթացք, և, ինչպես բոլոր քրոնիկ ընթացող հիվանդությունները, այս խմբի հիվանդությունները ևս ունեն մեծ ռիսկեր՝ կապված ծովային հանգստի հետ։


Բարձր մթնոլորտային խոնավությունը , կտրուկ եղանակային պայմանների փոփոխությունը, բարձր կամ ցածր մթնոլոտային ճնշումը , ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինտենսիվությունը ռիսկի գործոններ են, և կարող են նպաստել  հիվանդությունների սրացմանը։


Ո՞ր հիվանդության դեպքում է խիստ հակացուցված ծովային հանգիստը։


Ծովային հանգիստը խիստ հակացուցված է համակարգային կարմիր գայլախտով (ՀԿԳ) հիվանդներին, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները ՀԿԳ-ի զարգացման էթիոլոգիկ գործոններց է, և  նպաստում է հիվանդության սրացմանն ու ծանր ընթացքին։


ՀԿԳ-ով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում հնարավորին խուսափել ծովային հանգստից, և ավելի մեղմ կլիմայական գոտիներում կազմակերպել հանգիստը։


Ո՞ր հիվանդության դեպքում է ցուցված ծովային հանգիստը։


Ծովային հանգիստ ցուցված է օստեոպորոզով, անկիլիզացնող սպոնդիլոարթրիտով  հիվանդներին, քանի որ, ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են վիտամին D-ի սինթեզին, որն իր հերթին նպաստում է կալցիումի ներծծմանը և ոսկրերի ամրացմանը։


Լողը նույնպես դրական ազդեցություն է ունենում այս հիվանդություներով տառապող հիվանդների վրա։


Հարկ է նշել, որ վիտամին D-ի սինթեզը մեր օրգանիզմում տեղի է ունենում առավելապես 12։00-ից 16։00 ժամանակահատվածում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել ինտենսիվ են։


Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին, որոնք մեկնում են հանգստի։

 

  1. Անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, հետո միայն պլանավորել ծովային հանգիստը,
  2. իր հետ վերցնել անհրաժեշտ դեղորայքը,
  3. օգտագործեն արևապաշտպան քսուքներ,
  4. խուսափեն արևայրուքից։


ԱՌՈՂՋ ՀԱՆԳԻՍՏ

04.06.2024