Լուրեր
Նյարդավիրաբույժ Վահան Աշիկի Դալիբալդյանը միացել է մեր մասնագիտական թիմին
Ուրախ ենք ներկայացնել մեր հիվանդանոցի նոր մասնագետին՝ [Դալիբալդյան Վահան Աշիկի], [նյարդավիրաբույժ]։
Վահան Աշիկի Դալիբալդյանը միանում է մեր մասնագիտական թիմին՝ իր գիտելիքներով, փորձով և ժամանակակից բժշկության մոտեցումներով՝ նպաստելու մեր պացիենտների որակյալ և հոգատար բուժօգնությանը։
Մենք կարևորում ենք բարձր մասնագիտական պատրաստվածությունը, շարունակական զարգացումը և պացիենտակենտրոն մոտեցումը, և ուրախ ենք մեր թիմում ողջունել նոր գործընկերոջը։
[Դալիբալդյան Վահան Աշիկի] — [նյարդավիրաբույժ]
Նրա մասնագիտական կրթության, փորձի, վերապատրաստումների և գործունեության մասին մանրամասն տեղեկությունը ներկայացված է ստորև՝ CV-ում։
Վահան Աշիկի Դալիբալդյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 2005թ.-ին։ «Նյարդավիրաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան ավարտել է 2008թ.-ին։ Այնուհետ նեղ կլինիկական մասնագիտացումը ձեռք է բերել Մոսկվայի Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ բուժօգնության գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ և աշխատել է սկսած 2011թ.-ից։ Հանդիսացել է Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան բժշկաատամնաբուժական համալսարանի «Նյարդավիրաբուժության և նեյրոռեանիմացիայի» ամբիոնի դոցենտ սկսած 2014թ.-ից։ 2019թ.-ին պաշտպանել է թեքնածուական գիտական աշխատանք «Ներքին քնային զարկերակների երկկողմանի աթերոսկլերոտիկ ախտահարումների վիրահատական բուժման տակտիկան» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեքնածուի կոչում։ Իսկ 2021թ.-ից հանդիսանում է Մոսկվայի Ն. Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապ բուժօգնության գիտահետազոտական ինստիտուտուի ավագ գիտաշխատող։
2025թ-ի փետրվարին արժանացել է պատվավոր «Московский врач» կոչմանը և Մոսկվա քաղաքի բժշկության ոլորտում ացկացված մրցանակաբաշխության մրցանակակիր է Ուղեղային արյան շրջանառության վերականգնման վիրաբուժական մեթոդների մշակման և ներդրման համար։ Վահան Դալիբալդյանը համահեղինակ է բազմաթիվ մոնոգրաֆիաների, 50-ից ավելի գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։ Ներկայումս հանդիսանում է Եվրոպայի և Ռուսաստանի նյարդավիրաբույժների ասոցիացիաների անդամ, պարբերաբար ունենում է գիտական զեկույցներ։
Վահան Աշիկի Դալիբալդյանը իրականացնում է բարդագույն վիահատւթյուններ գլխուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ, որոնք պահանջում են մասնագիական մեծ փորձ և միկրովիրաբուժական հմտություններ։ Մասնավորապես՝ գլխուղեղի անևրիզմաներ, արտերիովենոզ մալֆորմացիաներ, կավերնոմաներ և այլ անոթային պաթոոլոգիաներ, ինչպես նաև գլխուղեղի նորագոյացություններ ցանկացած տեղակայման, նեյրովասկուլյար կոնֆլիկտներ, հեմոռագիկ ինսուլտներ, գանգուղեղային ու ողնաշարային վնասվածքներ։ Կլինիկական աշխատանքի հիմնական ու կարևորագույն ուղղությունն է իշեմիկ ինսուլտների այնպիսի վիրաբուժական պրոֆիլակտիկայի մեթոդների կիրառումը, ինչպիսիք են կարոտիդ էնդարտերէկտոմիան և էքստրա-ինտրակրանիալ միկրոանատոմոզները քնային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումերի դեպքում։
Բարի գալուստ մեր թիմ, բժի՛շկ Վահան Աշիկի Դալիբալդյան։


